Իմրան Ուլադ Օմարը վերադարձել է Վրաստանի առաջնություն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» նախկին կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը կարիերան կշարունակի Վրաստանի առաջնությունում։ 28-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել Բաթումիի «Դինամոյի» հետ։
Մարոկկացի կիսապաշտպանի համար սա վերադարձ է վրացական ֆուտբոլ։ Նախկինում նա հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում» և «Լոկոմոտիվում», որից հետո երկու հաջող մրցաշրջան է անցկացրել հայկական «Նոայի» կազմում։
Ուլադ Օմարը երևանյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 65 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Նա եղել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը և օգնել է «Նոային» հաջողությունների հասնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մրցաշարերում։
«Նոայի» կազմում մարոկկացու ամենավառ հանդիպումներից մեկը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ սլովենական «Օլիմպիայի» դեմ խաղն էր։ Ուլադ Օմարը հեթ-տրիկ ձևակերպեց և ծանրակշիռ ներդրում ունեցավ հայկական ակումբի՝ եվրագավաթի հիմնական փուլ դուրս գալու գործում։
Այժմ կիսապաշտպանը հանդես կգա Բաթումիի «Դինամոյի» կազմում՝ Հայաստանում անցկացրած մրցաշրջաններից հետո վերադառնալով Վրաստանի առաջնություն։