SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գոռ Մատինյանը կարիերան կշարունակի «Սարդարապատում»


Գոռ Մատինյանը կարիերան կշարունակի «Սարդարապատում»
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Գոռ Մատինյանը կարիերան կշարունակի «Սարդարապատում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ըստ աղբյուրի՝ դարպասապահը կարիերան արտերկրում շարունակելու տարբերակներ է ունեցել։ Մատինյանի ծառայություններով հետաքրքրված են եղել Ռումինիայի, Սլովենիայի ակումբներ, ինչպես նաև մոլդովական «Շերիֆը»։

Սակայն այդ թիմերում նրան առաջարկել են երկրորդ դարպասապահի դեր։ Արդյունքում Մատինյանը նախընտրել է տեղափոխվել «Սարդարապատ», որտեղ կարող է հույս ունենալ մշտական խաղային պրակտիկայի վրա։

Մատինյանի վերջին ակումբը «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում նա քիչ խաղաժամանակ էր ստանում, որից հետո հեռացավ թիմից։

Հիշեցնենք, որ «Սարդարապատը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Հայաստանի Առաջին լիգայում և նոր մրցաշրջանում առաջին անգամ իր պատմության մեջ հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։