Գոռ Չատոյանը կարիերան կշարունակի Սան Մարինոյի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվրոպական առաջնություններում հանդես եկող հայ ֆուտբոլիստների աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել։ Վերջերս հայ ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվեց Ջիբրալթարի ակումբ, իսկ այժմ հայկական ծագմամբ ֆուտբոլիստ է հայտնվել նաև Սան Մարինոյի առաջնությունում։
20-ամյա հարձակվող Գոռ Չատոյանը այս ամռանը պայմանագիր է կնքել Սան Մարինոյի բարձրագույն խմբում հանդես եկող «Պեննարոսայի» հետ։
Երիտասարդ հարձակվողի մասին առայժմ շատ տեղեկություններ չկան։ Չատոյանը մեծացել է Իտալիայում, իսկ «Պեննարոսայի» հետ պայմանագիրը դարձել է նրա առաջին պայմանագիրը մեծահասակների ֆուտբոլում։ Նոր թիմում հարձակվողը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։
Սան Մարինոյի առաջնության առաջին տուրի խաղում Չատոյանը չի ընդգրկվել «Պեննարոսայի» հայտացուցակում։