Գեորգի Հարությունյանը նորամուտը նշեց Հունգարիայի առաջնությունում (խաղի վիճակագրություն)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նորամուտը նշեց «Պուշկաշ Ակադեմիա» թիմում, իսկ նրա թիմը 1:0 հաշվով հաղթանակ տարավ առաջնության չեմպիոնության համար պայքարող ուղիղ մրցակցի՝ «Ֆերենցվարոշի» նկատմամբ։
20-ամյա հայ ֆուտբոլիստն իր առաջին իսկ խաղում մրցեց գործող չեմպիոնի դեմ և օգնեց թիմին հաղթել «չոր» հաշվով՝ վստահ հանդես գալով պաշտպանության գծում։
Գեորգի Հարությունյանի վիճակագրությունը խաղում
- Խաղացած րոպեներ՝ 90+
- Գնդակի հեռացումներ՝ 9
- Հանդիպակաց գնդակի խլումներ՝ 1
- Խաղի ընթերցում (խափանումներ)՝ 1
- Հարվածների արգելափակում՝ 1
- Փոխանցումների ճշգրտություն՝ 92%
- SofaScore գնահատական՝ 7.2
19 տուրից հետո «Պուշկաշ Ակադեմիա»-ն գլխավորում է Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0