Ֆեդյա Չոբանյանը հաջողությամբ նորամուտը նշեց պրոֆեսիոնալ MMA-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Թեթև քաշային Ֆեդյա Չոբանյանը (1-0) հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ MMA-ում։
Կալիֆորնիայի Կոմերս քաղաքում կայացած UNF 35 մրցաշարում Չոբանյանը մենամարտեց Քայլեն Բիշովի (0-1) դեմ և ժամանակից շուտ ավարտեց մենամարտը՝ հաղթելով մրցակցին խեղդող հնարքով։
Մինչ պրոֆեսիոնալ մակարդակ տեղափոխվելը Չոբանյանը հաջողությամբ հանդես էր գալիս կիսապրոֆեսիոնալ մակարդակում։ Նա դարձել էր UNF-ի չեմպիոն և այդ փուլն ավարտել 7-1 ռեկորդով։
Այսպիսով, պրոֆեսիոնալ կարիերայում առաջին մենամարտից հետո Ֆեդյա Չոբանյանի ռեկորդը կազմում է 1-0։