SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ WTA-ի Համբուրգի մրցաշարի հիմնական ցանց


Էլինա Ավանեսյանը դուրս եկավ WTA-ի Համբուրգի մրցաշարի հիմնական ցանց
Թենիս

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (WTA 208) հաջողությամբ հաղթահարեց WTA-ի Համբուրգի մրցաշարի որակավորման փուլը և հանդես կգա հիմնական ցանցում։

Որակավորման վերջին փուլում Ավանեսյանը երեք սեթում հաղթեց 40-ամյա Վարվարա Լեպչենկոյին (WTA 175)։ Հանդիպումն ավարտվեց 4:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով՝ հօգուտ հայ մարզուհու։

Մինչ այդ Էլինան հաղթել էր նաև Դալիլա Յակուպովիչին․ խաղը ավարտվել էր 4:2 հաշվով՝ մրցակցուհու վնասվածքի պատճառով։

Հիմնական ցանցի առաջին շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի նիդեռլանդացի թենիսիստուհի Արանչա Ռուսը (WTA 187)։

Մրցաշարի հիմնական ցանցում հանդես կգա նաև հայ թենիսիստուհի Ալինա Չարաևան (WTA 117)։ Նրա առաջին մրցակիցը կլինի իսպանուհի Սորրիբես-Տորմոն (WTA 212)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու հայ թենիսիստուհիներն էլ ավարտել էին ելույթները WTA-ի Յասսիի մրցաշարի երկրորդ շրջանում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։