SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան Հայաստանում վարպետության դասեր կանցկացնեն և կհանդիպեն լրագրողների հետ


Էլինա Ավանեսյանն ու Ալինա Չարաևան Հայաստանում վարպետության դասեր կանցկացնեն և կհանդիպեն լրագրողների հետ
Թենիս

Հայաստանը միջազգային մրցաշարերում ներկայացնող թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան սեպտեմբերի 4-ից 9-ը կլինեն Երևանում։ Այցի շրջանակում նախատեսված են հանրային և հատուկ միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր, իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա մարզուհիների մասնակցությամբ մամուլի ասուլիս։

Այցը կազմակերպվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ։ Դրա նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը թենիսի և սպորտի նկատմամբ Հայաստանում, ոգեշնչել պատանի մարզիկներին, ինչպես նաև ամրապնդել թենիսիստուհիների կապը հայ հանրության հետ։

Կազմակերպիչների խոսքով՝ Ավանեսյանի և Չարաևայի այցը նշանակալի իրադարձություն է հայկական սպորտի համար․ առաջին անգամ Հայաստանում միաժամանակ գտնվում են միջազգային բարձր վարկանիշ ունեցող երկու թենիսիստուհիներ, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային մրցաշարերում։

Էլինա Ավանեսյանը, որը «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից է, արդեն երկու տարի հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Այս տարի նա առաջին անգամ միացավ Հայաստանի կանանց ազգային հավաքականին և մասնակցեց Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։ Նրա մասնակցությամբ Հայաստանի կանանց հավաքականը պատմական արդյունք գրանցեց՝ 16 տարվա ընդմիջումից հետո նվաճելով մրցաշարի II խումբ բարձրանալու ուղեգիր։

Ալինա Չարաևան հայկական թենիսում իր մարզական կարիերայի նոր փուլը սկսեց այս տարվա ամռանը։ Հուլիսին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ մարզուհին ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այժմ միջազգային մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Սեպտեմբերի 7-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում մարզուհիներն ու կազմակերպիչները կներկայացնեն այցի նպատակներն ու նախատեսված միջոցառումները, միջազգային թենիսում Հայաստանի ներկայացվածությունը, Ավանեսյանի և Չարաևայի ճանապարհը դեպի մեծ սպորտ, նրանց փորձը, մասնագիտական մարտահրավերներն ու առաջիկա նպատակները։

Թենիսիստուհիների այցի ծրագրում ներառված են նաև միջոցառումներ, որոնք ուղղված են երեխաների և երիտասարդների շրջանում թենիսի հանրահռչակմանը և պրոֆեսիոնալ սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։