SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան


Էդուարդ Սպերցյանը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Սպերցյանը չորրորդ անգամ անընդմեջ դարձել է «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաբաշխության հաղթող այս անվանակարգում։ Մրցանակի ստեղծումից հետո՝ 2023, 2024, 2025 և 2026 թվականներին, լավագույն կիսապաշտպան միշտ ճանաչվել է հենց Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականի ավագի համար սա վերջին մրցաշրջանն էր ՌՊԼ-ում։ Հաջորդ մրցաշրջանում նա այլևս չի հանդես գա Ռուսաստանի առաջնությունում, և այս մրցանակը նոր դափնեկիր կունենա։

Эдуард Сперцян Георои РПЛ

2025/26 մրցաշրջանում Սպերցյանը դարձավ ՌՊԼ-ի լավագույն ասիստենտը՝ կատարելով 16 գոլային փոխանցում։ Բացի այդ, նա խփեց նաև 13 գոլ։

Մրցաշրջանի ավարտից հետո Սպերցյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց սաուդյան «Ալ-Ահլի»։

ՌՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։