SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Մգոյանը պայմանագիր է կնքել վրացական RKENA լիգայի հետ


Դավիթ Մգոյանը պայմանագիր է կնքել վրացական RKENA լիգայի հետ
MMA

Հայ խառը մենամարտերի մարտիկ Դավիթ Մգոյանը (9-1) պայմանագիր է կնքել վրացական RKENA լիգայի հետ։

22-ամյա մարզիկն իր վերջին մենամարտն անցկացրել է Ջեյք Փոլի հիմնադրած MVP MMA պրոմոուշենում։ Մգոյանի մրցակիցը UFC-ի նախկին մարտիկ Ալբերտ Մորալեսն էր։ Մենամարտի արդյունքում Դավիթը հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ։

Ավելի վաղ Մգոյանը փորձել էր հայտնվել UFC-ում՝ մասնակցելով Dana White’s Contender Series մրցաշարին, սակայն պարտություն էր կրել և չէր ստացել պայմանագիր աշխարհի խոշորագույն MMA պրոմոուշենի հետ։

Ներկայում Մգոյանը շարունակում է մարզվել UFC-ի առաջատար թեթևքաշայիններից մեկի՝ Արման Ծառուկյանի հետ։

RKENA-ում Դավիթ Մգոյանի նորամուտի մենամարտի ամսաթիվը, ինչպես նաև նրա մրցակցի անունը կհայտարարվեն մոտ ժամանակներս։

David Mgoyan


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։