Չիմաևն ու Սադուլաևը հաղթեցին RAF Moscow-ում. ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի բոլոր արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացավ ամերիկյան Real American Freestyle (RAF Moscow) ըմբշամարտի լիգայի առաջին մրցաշարը Ռուսաստանում, որը համախմբեց խառը մենամարտերի (MMA) և ազատ ոճի ըմբշամարտի բազմաթիվ աստղերի։
Երեկոյի գլխավոր մենամարտում UFC-ի մարտիկ Խամզատ Չիմաևը մրցեց UFC-ի նախկին չեմպիոն Թայրոն Վուդլիի հետ։ Չիմաևը վստահորեն վերահսկում էր գոտեմարտը, առաջ էր 6:0 հաշվով և ավարտեց այն վաղաժամ՝ հաղթելով տուշեով։
Համագլխավոր մենամարտում օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը լարված պայքարում 8:6 հաշվով հաղթեց ամերիկացի Զաք Բրաունագելին։
Երեկոյի ամենադիտարժան գոտեմարտերից մեկը աշխարհի գործող չեմպիոն Զահիդ Վալենսիայի և ռուսաստանցի Իբրահիմ Կադիևի դիմակայությունն էր։ Ամերիկացի ըմբիշը հաղթեց 9:5 հաշվով։ Մի քանի օր անց Վալենսիան կմեկնի Երևան, որտեղ կմասնակցի «Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարին», որը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը։
Հաղթանակներ տարան նաև օլիմպիական չեմպիոններ և ԱՄՆ-ի հայտնի ըմբիշներ՝ Քայլ Սնայդերը, Քայլ Դեյքը, Ջորդան Բերոուզը, Բո Նիկալը, Ջեյսոն Նոլֆը, Վիտո Արուջաուն և մյուսները։
Շատ գոտեմարտերում ԱՄՆ-ի ներկայացուցիչները առավել ուժեղ գտնվեցին ռուսաստանցի մրցակիցներից։
RAF Moscow-ի արդյունքները
Գլխավոր մենամարտ, միջանկյալ քաշ
- Խամզատ Չիմաև (ԱՄԷ) — Թայրոն Վուդլի (ԱՄՆ) — 6:0, տուշե
Համագլխավոր մենամարտ, կիսածանր քաշ
- Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան) — Զաք Բրաունագել (ԱՄՆ) — 8:6
Առաջին ծանր քաշ
- Իբրահիմ Կադիև (Ռուսաստան) — Զահիդ Վալենսիա (ԱՄՆ) — 5:9
Միջանկյալ քաշ
- Շարաբուտդին Մագոմեդով (Ռուսաստան) — Նեյման Գրեյսի (Բրազիլիա) — 11:3
Կիսածանր քաշ
- Ահմեդ Թաժուդինով (Բահրեյն) — Քայլ Սնայդեր (ԱՄՆ) — 5:10
Առաջին ծանր քաշ
- Արսենի Ջիոև (Ռուսաստան) — Քայլ Դեյք (ԱՄՆ) — 6:7
Միջին քաշ
- Մագոմեդ Կուրբանալիև (Ռուսաստան) — Ջորդան Բերոուզ (ԱՄՆ) — 0:10
Կիսածանր քաշ
- Շիրվանի Մուրադով (Ռուսաստան) — Բո Նիկալ (ԱՄՆ) — 7:11
Միջանկյալ քաշ
- Իսմայիլ Խանիև (Ռուսաստան) — Ջեյսոն Նոլֆ (ԱՄՆ) — 5:5 (-/+)
Ծանր քաշ
- Անատոլի Մալիխին (Ռուսաստան) — Պույա Ռահմանի (ԱՄԷ) — 2:10
Միջին քաշ
- Յուսուֆ Ռաիսով (Ռուսաստան) — Մարիֆ Պիրաև (Ռուսաստան) — 12:2
Միջանկյալ քաշ
- Սոսլան Ռամոնով (Ռուսաստան) — Վիտո Արուջաու (ԱՄՆ) — 3:13
RAF լիգայի հաջորդ մրցաշարը՝ RAF 13, կկայանա սեպտեմբերի 18-ին Ֆլորիդայում, իսկ հոկտեմբերի 23-ին Լաս Վեգասում կանցկացվի RAF 14-ը, որտեղ սպասվում է UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի մասնակցությունը։