Եվրոպայի U17 առաջնություն հունահռոմեական ոճի ըմբշամարտում․ Ռուսաստանն ու Հայաստանը լավագույններն են առաջին եզրափակիչներից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սամոկովում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնությունը։ Այսօր՝ մայիսի 12-ին, խաղարկվեցին մեդալների առաջին հավաքածուները հինգ քաշային կարգերում՝ մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ։
Հայաստանի հավաքականի համար օրը շատ հաջող ստացվեց։ Հայ ըմբիշները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։ Օրվա գլխավոր հերոսը դարձավ 15-ամյա Վահե Հովեյանը, որը վստահ հաղթեց մինչև 80 կգ քաշային կարգի եզրափակչում։
Վճռորոշ գոտեմարտում Հովեյանը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Ժիլագիի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարավ 8:0 հաշվով։ Եզրափակիչը տևեց ընդամենը մեկ րոպե։ Մրցաշարի ընթացքում հայ ըմբիշը հաղթել էր նաև Թուրքիայի, Լեհաստանի և Լիտվայի ներկայացուցիչներին՝ չեմպիոնական ճանապարհն անցնելով առանց լուրջ խնդիրների։
Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց Զավեն Մեժլումյանը՝ մինչև 65 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա 3:6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևին։
Բրոնզե մեդալակիրներ դարձան Արարատ Ավետիսյանը՝ մինչև 48 կգ քաշային կարգում, և Գեղամ Եղիազարյանը՝ մինչև 55 կգ քաշային կարգում։ Ավետիսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:4 հաշվով հաղթեց ուկրաինացի Թիմուր Մահարրամովին։ Եղիազարյանը հատկապես դրամատիկ գոտեմարտ անցկացրեց հունգարացի Կևե Կովաչի դեմ․ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը բաժին հասավ հայ ըմբիշին։
Առաջին եզրափակիչ օրվանից հետո Հայաստանի հավաքականի ակտիվում Եվրոպայի U17 առաջնության արդեն չորս մեդալ կա՝ ոսկի, արծաթ և երկու բրոնզ։
ՉԵ-U17-ի առաջին եզրափակիչ օրվա արդյունքները՝ մայիսի 12
Մինչև 48 կգ
Եզրափակիչ
Արտյոմ Տկաչենկո (Ռուսաստան) — Օմար Սալմանով (Ադրբեջան) — 5:1
Բրոնզե մեդալի համար
Թիմուր Մահարրամով (Ուկրաինա) — Արարատ Ավետիսյան (Հայաստան) — 4:10
Սամիլ Սահան (Թուրքիա) — Բենեդեկ Տոմբոր (Հունգարիա) — 7:1
Արդյունք
- Արտյոմ Տկաչենկո (Ռուսաստան)
- Օմար Սալմանով (Ադրբեջան)
- Արարատ Ավետիսյան (Հայաստան) և Սամիլ Սահան (Թուրքիա)
Մինչև 55 կգ
Եզրափակիչ
Գուրբան Մաժնունով (Ադրբեջան) — Էդեմ Պայզիև (Ռուսաստան) — 1:2
Բրոնզե մեդալի համար
Ռահման Գամիդով (Ուկրաինա) — Աբու Բակար Սագա (Նորվեգիա) — 1:2
Կևե Կովաչ (Հունգարիա) — Գեղամ Եղիազարյան (Հայաստան) — 3:3
Արդյունք
- Էդեմ Պայզիև (Ռուսաստան)
- Գուրբան Մաժնունով (Ադրբեջան)
- Աբու Բակար Սագա (Նորվեգիա) և Գեղամ Եղիազարյան (Հայաստան)
Մինչև 65 կգ
Եզրափակիչ
Ասլան Ձուև (Ռուսաստան) — Զավեն Մեժլումյան (Հայաստան) — 6:3
Բրոնզե մեդալի համար
Օրխան Հաբիբլի (Ադրբեջան) — Օլեքսանդր Վենեց (Ուկրաինա) — 9:0
Ռամին Յուսեֆի (Ֆինլանդիա) — Իմրե Յուհաժ (Հունգարիա) — 0:9
Արդյունք
- Ասլան Ձուև (Ռուսաստան)
- Զավեն Մեժլումյան (Հայաստան)
- Օրխան Հաբիբլի (Ադրբեջան) և Իմրե Յուհաժ (Հունգարիա)
Մինչև 80 կգ
Եզրափակիչ
Դոմինիկ Ժիլագի (Հունգարիա) — Վահե Հովեյան (Հայաստան) — 0:8
Բրոնզե մեդալի համար
Լուկա Բուիգլիշվիլի (Վրաստան) — Դանիիլ Մելնիչուկ (Ուկրաինա) — 10:0
Աբդուլխալիկ Բալ (Թուրքիա) — Բենեդիկտաս Բուբելևիչուս (Լիտվա) — 1:3
Արդյունք
- Վահե Հովեյան (Հայաստան)
- Դոմինիկ Ժիլագի (Հունգարիա)
- Լուկա Բուիգլիշվիլի (Վրաստան) և Բենեդիկտաս Բուբելևիչուս (Լիտվա)
Մինչև 110 կգ
Եզրափակիչ
Ֆյոդոր Սուխարև (Ռուսաստան) — Մատեուշ Տոմելկա (Լեհաստան) — 2:1
Բրոնզե մեդալի համար
Սաբա Տակիձե (Վրաստան) — Մաքսիմ Սոկոլյուկ (Ուկրաինա) — 6:4
Օսմա Տուրինեն (Ֆինլանդիա) — Եգոր Սավիչ (Բելառուս) — 3:10
Արդյունք
- Ֆյոդոր Սուխարև (Ռուսաստան)
- Մատեուշ Տոմելկա (Լեհաստան)
- Սաբա Տակիձե (Վրաստան) և Եգոր Սավիչ (Բելառուս)
Թիմային հաշվարկը առաջին եզրափակիչներից հետո

Հայաստանն առաջիկայում ունի ևս երկու եզրափակիչ
Սամոկովում հայկական թիմի մեդալների համար պայքարը դեռ ավարտված չէ։ Մայիսի 13-ին Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի ևս երկու եզրափակչում։
Մինչև 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Ջանես Նազարյանը։ Նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիան։ Մինչև 92 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Ալեքսան Շալջյանը, որը կմրցի լեհ Տոմաշ Միտալի հետ։
Եզրափակիչ զույգերը մայիսի 13-ին
Մինչև 45 կգ
Ալի Ջավադլի (Ադրբեջան) — Ումար Բոգատիրև (Ռուսաստան)
Մինչև 51 կգ
Ինալ Տեմիրսուլտանով (Ռուսաստան) — Իսլամ Իսաև (Շվեդիա)
Մինչև 60 կգ
Կրիստիանո Լիբցայտ (Գերմանիա) — Գեորգի Մարկով (Բուլղարիա)
Մինչև 71 կգ
Ռամազ Բասիլիա (Վրաստան) — Ջանես Նազարյան (Հայաստան)
Մինչև 92 կգ
Տոմաշ Միտալ (Լեհաստան) — Ալեքսան Շալջյան (Հայաստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0