SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնություն 2026․ հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ եզրափակիչներ՝ ուղիղ հեռարձակում և մենամարտերի ժամանակացույց


Բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնություն 2026․ հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ եզրափակիչներ՝ ուղիղ հեռարձակում և մենամարտերի ժամանակացույց
Բռնցքամարտ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվում են մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Մրցաշարի վերջին օրը կխաղարկվի ոսկե մեդալների 26 հավաքածու՝ 13-ը աղջիկների և 13-ը պատանիների պայքարում։

Եզրափակիչ մենամարտերը բաժանված են երկու մրցահերթի։ Ցերեկային ծրագիրը, որին մասնակցում են աղջիկները, կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 13:00-ին, իսկ պատանիների մասնակցությամբ երեկոյան մրցահերթը՝ ժամը 17:00-ին։

Եզրափակիչներում Հայաստանը կներկայացնեն երկու բռնցքամարտիկներ՝ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (66 կգ)։ Երկու հայ մարզիկներն էլ արդեն ապահովել են առնվազն արծաթե մեդալներ, սակայն այսօր կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Մինչև 50 կգ քաշային կարգում Հակոբ Շարբաթյանը կմրցի ռումինացի Ալեքսանդրու Բույանի հետ։ Այս մենամարտը կլինի երեկոյան ծրագրի երրորդ հանդիպումը։

Մինչև 66 կգ քաշային կարգում Ռոմիկ Հարությունյանը եզրափակիչում կմենամարտի իտալացի Ռաուլ Բարոնեի հետ։ Նրանց հանդիպումը նախատեսված է երեկոյան մրցահերթի իններորդ մենամարտով։

Բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչների ուղիղ հեռարձակում

Դիտել ուղիղ եթերում՝ https://www.youtube.com/live/2W-XBTf9LDE

Բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության բոլոր եզրափակիչ զույգերը՝ հոկտեմբերի 11

Աղջիկներ — սկիզբը՝ 13:00-ին (Չեռնոգորիայի ժամանակով)

  1. 46 կգ: Սալիհա Ջեյլին Փեհլիվան (Թուրքիա) — Սամեր Գրիգ (Անգլիա)

  2. 48 կգ: Ելիզավետա Տարատինովա (Ռուսաստան) — Ալեքսանդրա Լիպնյակ (Լեհաստան)

  3. 50 կգ: Լիլի Գրին (Անգլիա) — Մարիա Ռաֆալսկա (Ուկրաինա)

  4. 52 կգ: Կարա Յանգ (Շոտլանդիա) — Դելայլա Լամբերտ (Անգլիա)

  5. 54 կգ: Լետիցիա Մաքքի (Անգլիա) — Ալեքսանդրա Չերևատա (Ուկրաինա)

  6. 57 կգ: Ալիա Իբրահիմ (Գերմանիա) — Ջամիլա Մուրադլի (Ադրբեջան)

  7. 60 կգ: Դարյա Սաժինա (Ռուսաստան) — Ասյա Տկաչենկո (Ուկրաինա)

  8. 63 կգ: Ալեսիա Օնոֆրաս (Ռումինիա) — Դիմիտրա Կարպոզիլու (Հունաստան)

  9. 66 կգ: Սամա Աբասովա (Ադրբեջան) — Ադա Էյբեյ (Թուրքիա)

  10. 70 կգ: Դարյա Շիլյաևա (Ռուսաստան) — Էմիլի Դենհեմ (Անգլիա)

  11. 75 կգ: Մասալ Էջե Բուրուք (Թուրքիա) — Ագնեշկա Պապրոցկա (Լեհաստան)

  12. 80 կգ: Դիանա Պոլիշչուկ (Ուկրաինա) — Անդրեա Սոարե (Ռումինիա)

  13. 80 կգ-ից բարձր: Սոֆիա Օպալյուկ (Ուկրաինա) — Քրիստինա Բոդնար (Հունգարիա)

Պատանիներ — սկիզբը՝ 17:00-ին (Չեռնոգորիայի ժամանակով)

  1. 46 կգ: Հասրաթ Մամեդով (Ադրբեջան) — Քրիստի Կասու (Ռումինիա)

  2. 48 կգ: Ալեքսանդրոս Կոնստանտինուդիս (Հունաստան) — Ակմալ Դուստիև (Ռուսաստան)

  3. 50 կգ: Ալեքսանդրու Բույան (Ռումինիա) — Հակոբ Շարբաթյան (Հայաստան)

  4. 52 կգ: Շայլո Մաքլեոդ (Անգլիա) — Իսմայիլ Նասիրազադե (Ադրբեջան)

  5. 54 կգ: Ստրահինյա Մրդակ (Չեռնոգորիա) — Մատվեյ Զայցև (Ռուսաստան)

  6. 57 կգ: Ջոն Էլամ (Անգլիա) — Մուհամադալի Իստամով (Ադրբեջան)

  7. 60 կգ: Ալեքսանդրու-Ահիլե Բուհանյուկ (Մոլդովա) — Չարլի Քիթ (Անգլիա)

  8. 63 կգ: Նիկոլոզ Խիզանիշվիլի (Վրաստան) — Մագոմեդ Հաջիև (Ռուսաստան)

  9. 66 կգ: Ռաուլ Բարոնե (Իտալիա) — Ռոմիկ Հարությունյան (Հայաստան)

  10. 70 կգ: Օլիվյեր Պիոտրովսկի (Լեհաստան) — Փեդի Նևին (Իռլանդիա)

  11. 75 կգ: Այվոր Լի (Անգլիա) — Թոմաս Օ'Ռայլի (Իռլանդիա)

  12. 80 կգ: Սերգեյ Կուրոչկին (Ռուսաստան) — Դանիել Գարսիա Սերանո (Իսպանիա)

  13. 80 կգ-ից բարձր: Աբդուլլահ Վաշաև (Ռուսաստան) — Դմիտրի Կասյանենկո (Ուկրաինա)

Բոլոր մենամարտերը կանցկացվեն A ռինգում։ Մենամարտերի հերթականությունը համապատասխանում է European Boxing-ի պաշտոնական ժամանակացույցին։

Հայաստանի հավաքականի համար առաջնության եզրափակիչ օրը հնարավորություն է մեդալների հավաքածուն համալրելու երկու ոսկե պարգևով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։