SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Սերոբյանը՝ «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղից առաջ. «Երկրպագուների աջակցությամբ ավելի լավ կխաղանք»


Արթուր Սերոբյանը՝ «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղից առաջ. «Երկրպագուների աջակցությամբ ավելի լավ կխաղանք»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը պատմել է թիմում տիրող մթնոլորտի, ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության և Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ հանդիպման նախապատրաստության մասին։ Ֆուտբոլիստը նաև կոչ է արել երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել թիմին։

«Արարատ-Արմենիա» — «Շեմրոկ Ռովերս» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

— Ինչպե՞ս կգնահատես թիմում տիրող մթնոլորտն ու ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունը։

— Թիմում մթնոլորտը գերազանց է, քանի որ արդեն երկու հանդիպում ենք անցկացրել և դրական արդյունքի հասել։ Այժմ պատրաստվում ենք հաջորդ խաղին, ցանկանում ենք կրկին հաղթել և անցնել հաջորդ փուլ։

— Առաջին փուլում ևս առաջին հանդիպումն անցկացրեցիք տանը և հաղթեցիք։ Որքանո՞վ է կարևոր, որ այս անգամ էլ առաջին խաղը կկայանա Երևանում։

— Կարծում եմ՝ մեծ տարբերություն չկա, քանի որ դիմակայությունը բաղկացած է երկու հանդիպումից։ Իհարկե, տանը առավելություն կունենանք մեր երկրպագուների աջակցության շնորհիվ։ Ամեն դեպքում, երկու խաղերում էլ տրամադրված ենք լինելու միայն հաղթանակի։

— Որքանո՞վ է «Շեմրոկ Ռովերսը» նման «Ռիգային», և ի՞նչ կարծիք ունես իռլանդական թիմի մասին։

— Որոշակի նմանություններ կան։ Երկու թիմերն էլ ֆիզիկապես շատ լավ են պատրաստված։ «Ռիգան» ուժեղ էր այդ բաղադրիչում, իսկ իռլանդական թիմերը միշտ աչքի են ընկել իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Մենք լավ վերլուծել ենք մրցակցին և լիովին պատրաստ ենք լավ հանդիպում անցկացնելու։

— Դու ինքդ ինչպե՞ս ես գնահատում քո ներկայիս խաղը։

— Կարծում եմ՝ այդ հարցն ավելի լավ է ուղղել մարզչին։ Չեմ սիրում գնահատել սեփական խաղս։ Բայց քանի որ հաղթեցինք «Ռիգային», դա նշանակում է, որ ամբողջ թիմը լավ խաղաց, իսկ ես թիմի մի մասն եմ։

— Ի՞նչ կցանկանայիր փոխանցել երկրպագուներին։

— Կոչ եմ անում մեր երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել թիմին։ Մենք վստահ ենք մեր ուժերին, իսկ երկրպագուների ներկայությամբ և աջակցությամբ ավելի լավ կխաղանք ու կկարողանանք դրական արդյունքի հասնել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։