Արթուր Ղարիբյանը վերադարձել է ընդհանուր խումբ Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը Չեռնոգորիայի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախօրեին մարզվել է ընդհանուր խմբում։
Հարձակվողը բաց էր թողել Կիպրոսի դեմ նախորդ հանդիպումը՝ նախախաղային տաքացման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։ Այժմ Ղարիբյանը վերադարձել է թիմային մարզումներին և պատրաստվում է Պոդգորիցայում կայանալիք հանդիպմանը։
Բացի այդ, ազգային հավաքականին միացել է հարձակվող Արայիկ Էլոյանը, որը տեղափոխվել է երիտասարդական հավաքականից։ Նա մասնակցել էր Իտալիայի Մ21 հավաքականի դեմ հանդիպմանը։
Հայաստանի Մ21 հավաքականը նույնպես գտնվում է Պոդգորիցայում, որտեղ այսօր ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլի վերջին տուրում կմրցի Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի հետ։
Չեռնոգորիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Պոդգորիցայում։