Արտեմ Բանդիկյանը 77 րոպե անցկացրեց «Ռոստովի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտեմ Բանդիկյանը ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռոստովի» դեմ խաղում։
Բանդիկյանը հանդես եկավ հենակետային կիսապաշտպանի դիրքում և խաղադաշտում անցկացրեց 77 րոպե։ Հանդիպումն ավարտվեց մոսկովյան ակումբի՝ 0:2 հաշվով պարտությամբ։
Երեք տուրից հետո ԲԿՄԱ-ն երկու միավորով զբաղեցնում է խմբի չորրորդ հորիզոնականը։
Բանդիկյանի համար սա ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալու երկրորդ դեպքն էր։ Երկու անգամ էլ հայ ֆուտբոլիստը խաղաժամանակ է ստացել Ռուսաստանի գավաթի շրջանակում։
«Ռոստովի» դեմ խաղում վնասվածք ստացավ ԲԿՄԱ-ի հիմնական աջ պաշտպան Միլան Գայիչը։ Եթե նա բաց թողնի առաջիկա հանդիպումները, Բանդիկյանը կարող է լրացուցիչ հնարավորություն ստանալ խաղաժամանակ ունենալու արդեն Ռուսաստանի առաջնությունում։