Հայ սամբիստները երիտասարդական աշխարհի առաջնության վերջին օրը նվաճեցին չորս մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը ևս չորս մեդալ նվաճեց Սալոնիկում անցկացված կադետների, պատանիների և երիտասարդների սամբոյի աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը։
Հոկտեմբերի 4-ին U16 տարիքային խմբի մարզական սամբոյի մինչև 53 կգ քաշային կարգում Արման Պարսիյանցը դարձավ արծաթե մեդալակիր։
Եվս երեք հայ մարզիկներ նվաճեցին բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղը զբաղեցրին Արման Եգանյանը (58 կգ), Գոռ Անտոնյանը (88 կգ) և Հովհաննես Ավագյանը (88 կգ-ից բարձր)։
Երեք մրցումային օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց 13 մեդալով՝ երեք արծաթե և տասը բրոնզե։
Ավելի վաղ U20 տարիքային խմբում մարզական սամբոյի բրոնզե մեդալներ էին նվաճել Ալեքս Խաչատրյանը (58 կգ), Մհեր Օհանյանը (71 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ)։ Մարտական սամբոյում երրորդ տեղերը զբաղեցրել էին Գագիկ Գրիգորյանը (58 կգ), Միքայել Թումասյանը (64 կգ) և Վիգեն Ավագյանը (71 կգ)։
U18 տարիքային խմբում արծաթե մեդալներ նվաճեցին Նարեկ Սիմոնյանը (58 կգ) և Հակոբ Ումրշադյանը (64 կգ), իսկ Գոռ Շատվերյանը (71 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Ընդհանուր մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանը՝ 33 ոսկե, 11 արծաթե և 7 բրոնզե մեդալով։ Մոնղոլիան նվաճեց չորս ոսկե մեդալ, իսկ Ուկրաինան, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը՝ երեքական։
Հայաստանը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 13-րդ տեղը՝ մրցաշարն ավարտելով 13 մեդալով՝ երեք արծաթե և տասը բրոնզե։