Հայ ըմբիշները հաղթանակներով մեկնարկեցին Գերմանիայի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 5-ին և 6-ին մեկնարկեց Գերմանիայի ըմբշամարտի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրը։ Այս տարի ևս գերմանական ակումբներում հանդես են գալիս մի շարք հայ ըմբիշներ, իսկ մեկնարկային տուրը նրանց համար անցավ անթերի՝ բոլորն էլ հաղթանակ տարան իրենց գոտեմարտերում։
Հայ ըմբիշների արդյունքները 1-ին տուրում.
- Մալխաս Ամոյան («Ռայլինգեն», 80 կգ) հաղթեց Մոլդովան ներկայացնող Միխայ Պետիչին՝ 3:1։
- Ալբերտ Վարդանյան («Ռայլինգեն», 130 կգ) առավելության հասավ գերմանացի Նիկիտա Օվսյաննիկովի նկատմամբ՝ 3:1։
- Կարեն Ասլանյան («Վայնգարտեն», 66 կգ) հաղթեց գերմանացի Աբդոլմոհամմադ Պապիին՝ 3:1։
- Շանթ Խաչատրյան («Վայնգարտեն», 75 կգ) առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող հայ ըմբիշ Գևորգ Սահակյանի նկատմամբ՝ 8:3։
- Սամվել Տերտերյան («Հոյսբախ», 80 կգ) հաղթեց գերմանացի Սամուել Բելշայդտին՝ 2:0։
- Նորիկ Հարությունյան («Բայենֆուրտ», 61 կգ) ջախջախիչ հաշվով հաղթեց գերմանացի Կիան Վայսկիրշերին՝ 16:0։
- Արսեն Բալայան («Վայնգարտեն», Ռուսաստան, 98 կգ) վստահ հաղթանակ տարավ գերմանացի Ռոբին Ֆերդինանդի նկատմամբ՝ 16:0։
- Արման Էլոյան («Ռիգելսբերգ», Ֆրանսիա, 61 կգ) հաղթեց հունգարացի Կարոլի Բարատին՝ 15:0։
Այսպիսով, հայ ըմբիշները Գերմանիայի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկեցին առանց պարտության՝ գրանցելով 8 հաղթանակ 8 գոտեմարտում։
Բունդեսլիգայի երկրորդ տուրը կկայանա սեպտեմբերի 12-ին։