Հայաստանի Մ21 հավաքականը ընդհատեց ինը պարտության շարքը և վաստակեց առաջին միավորը ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ-2027-ի ընտրական մրցաշարն ավարտեց Չեռնոգորիայի Մ21 հավաքականի դեմ արտագնա ոչ-ոքիով՝ 1:1։ Սա դարձավ Հայաստանի թիմի առաջին և միակ միավորը այս ընտրական փուլում։
Մինչ Պոդգորիցայում կայացած հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կրել էր ինը անընդմեջ պարտություն։
Չեռնոգորիան հաշիվը բացեց 20-րդ րոպեին․ աչքի ընկավ Պերիշիչը։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն ակտիվացավ և կարողացավ փոխել հանդիպման ընթացքը։
65-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը Սուրեն Ծառուկյանի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։ Հակոբյանի համար սա դարձավ 2 գոլը ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլում։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը շատ ավելի ակտիվ էր և թույլ չտվեց մրցակցին կրկին առաջ անցնել։ Վերջնական վիճակագրությամբ երկու թիմերն էլ կատարել են 14-ական հարված, իսկ Հայաստանը վաստակել է վեց անկյունային՝ Չեռնոգորիայի հինգի դիմաց։
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը
Կազարյան — Ծառուկյան, Դոխոյան, Մանուկյան, Քրզմզյան — Կիրակոսյան (46, Սարգսյան), Այվազյան (65, Ասկարյան), Դ. Հակոբյան — Ալեքյան (85, Դավթյան), Մ. Հակոբյան (Ա) — Վարդանյան (56, Դ. Հարությունյան)։
Այսպիսով, Հայաստանի Մ21 հավաքականը ընտրական փուլն ավարտեց E խմբի 6-րդ տեղում՝ 10 խաղում վաստակելով 1 միավոր։
Չեռնոգորիան 12 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։ Խմբում առաջինը դարձավ Լեհաստանը՝ վաստակելով տպավորիչ 28 միավոր, իսկ Իտալիան 25 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։