SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը հաղթեց Իսլանդիային և երրորդ հաղթանակը տարավ Դևիսի գավաթում


Հայաստանը հաղթեց Իսլանդիային և երրորդ հաղթանակը տարավ Դևիսի գավաթում
Թենիս

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կարևորագույն հաղթանակ տարավ Դևիսի գավաթի Եվրոպական գոտու IV խմբի երրորդ տուրում։ Մրցաշարն անցկացվում է Ծաղկաձորում։

Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին, որը դասակարգը բարձրացնելու պայքարում գլխավոր մրցակիցներից մեկն է։

Առաջին հանդիպումը շատ լարված ընթացք ունեցավ։ Դավիթ Պողոսյանը առաջին սեթում թայ-բրեյքում պարտվեց Ռաֆն Բոնիֆացիուսին՝ 6:7, սակայն հետո վստահ վերադարձավ խաղ, երկրորդ սեթում հաղթեց 6:3 հաշվով, իսկ երրորդ պարտիայում առաջ էր 4:1 հաշվով, ինչից հետո մրցակիցը չկարողացավ շարունակել հանդիպումը։

Երկրորդ մենախաղում Միքայել Ավանեսյանը պարտվեց Էգիլ Սիգուրդսոնին՝ 3:6, 2:6, և դիմակայության ելքը որոշվեց զուգախաղում։

Հայաստանի վճռորոշ հաղթանակը բերեցին Սամվել Աղայանը և Դավիթ Պողոսյանը։ Հայկական զույգը 7:6, 6:3 հաշվով հաղթեց Էգիլ Սիգուրդսոն / Վլադիմիր Ռիստիչ զույգին և ապահովեց Հայաստանի հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակը մրցաշարում։

Кубок Дэвиса

Առանձին պետք է նշել, որ այս մրցաշարում Հայաստանի հավաքականի բոլոր մասնակիցները 18-ամյա թենիսիստներ են։

Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի հունիսի 19-ին՝ Ալբանիայի դեմ։ Մինչ այդ Վահե Ավետիսյանի թիմը հաղթել էր Անդորրային և Սան Մարինոյին։

Աղյուսակը 3-րդ տուրից հետո

Մալթա — 3 հաղթանակ
Հայաստան — 3
Իսլանդիա — 2
Անդորրա — 1
Սան Մարինո — 0
Ալբանիա — 0

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականն այս օրերին Սան Մարինոյում հանդես է գալիս Բիլի Ջին Քինգի գավաթի 3-րդ խմբում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։