Հայաստան — Մալթա․ որտեղ դիտել Եվրոբասկետ U16-ի C դիվիզիոնի եզրափակիչը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 12-ին, Հայաստանի բասկետբոլի Մ16 տղաների հավաքականը Եվրոբասկետ-2026-ի C դիվիզիոնի եզրափակիչում կմրցի Մալթայի ընտրանու դեմ։ Վճռորոշ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։
Հայաստանի և Մալթայի հավաքականներն արդեն հանդիպել են մրցաշարի խմբային փուլում։ Արդյունավետ խաղում Հայաստանի հավաքականը հաղթել է 97:90 հաշվով։
Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի նկատմամբ՝ 82:66։ Մալթայի հավաքականը դրամատիկ պայքարում 113:110 հաշվով առավելության է հասել Կոսովոյի նկատմամբ։
Հայաստան — Մալթա․ եզրափակչի առցանց հեռարձակում
Եվրոբասկետ U16-ի C դիվիզիոնի եզրափակիչ հանդիպման ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի YouTube-ում։
Հանդիպման սկիզբը՝ հուլիսի 12-ին, Երևանի ժամանակով 20:30-ին։
Առցանց հեռարձակում՝
https://www.youtube.com/watch?v=vXJlA6mWEhM
Այսօր Եվրոպայի առաջնությունում իր վերջին հանդիպումը կանցկացնի նաև Հայաստանի բասկետբոլի Մ16 աղջիկների հավաքականը։ Մալթայում անցկացվող C դիվիզիոնի մրցաշարի երրորդ տեղի համար խաղում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի դեմ։