SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը հայտնվել են RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում


Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը հայտնվել են RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում
Ըմբշամարտ

Ազատ ոճի ըմբշամարտի պրոֆեսիոնալ Real American Freestyle (RAF Wrestling) լիգան հրապարակել է իր առաջին վարկանիշները՝ ներկայացնելով լավագույն մարզիկներին՝ անկախ քաշային կարգից (pound-for-pound)։ Երկու առանձին ցուցակներում լավագույն հնգյակում ընդգրկվել են Հայաստանի ներկայացուցիչներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը։

2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ հրապարակված վարկանիշները բաժանված են երկու կատեգորիայի՝ պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբիշներ և մարտարվեստի այլ տեսակների ներկայացուցիչներ (crossover)։

Արման Ծառուկյանը երրորդն է MMA-ի աստղերի շարքում

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը երրորդ տեղն է զբաղեցրել Men's Crossover Pound-for-Pound վարկանիշում, որտեղ ընդգրկված են ճանաչված մարզիկներ, այդ թվում՝ խառը մենամարտերում հանդես եկող մարտիկներ։

Առաջին տեղը զբաղեցրել է UFC-ի ժամանակավոր չեմպիոնի նախկին տիտղոսակիր Քոլբի Քովինգթոնը, իսկ երկրորդը՝ UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոն։

Ծառուկյանն առաջ է անցել UFC-ի այնպիսի հայտնի մարտիկներից, ինչպիսիք են Խամզաթ Չիմաևը և Մերաբ Դվալիշվիլին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Աարոն Պիկոն, Թայրոն Վուդլին, Մայքլ Չենդլերը, Լենս Փալմերը և Քեյդեն Հենշելը։

Արսեն Հարությունյանը հինգերորդն է RAF-ի լավագույն ըմբիշների շարքում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Men's Pound-for-Pound հիմնական վարկանիշում, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալ ըմբիշներ՝ անկախ քաշային կարգից։

Վարկանիշը գլխավորում է օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն, ամերիկացի Քայլ Սնայդերը։ Նրան հաջորդում են նրա հայրենակիցներ Քայլ Դեյքը, Դևիդ Քարը և Ջեյսոն Նոլֆը։

Հայ ըմբիշը գերազանցել է նաև այնպիսի հայտնի մրցակիցների, ինչպիսիք են Ահմեդ Թաժուդինովը և Աբդուլռաշիդ Սադուլաևը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ տեղերը։

Բացի այդ, Հարությունյանը RAF-ի գործող չեմպիոնն է թեթևագույն քաշային կարգում։ Նա անցկացրել է երեք գոտեմարտ և տոնել երեք հաղթանակ (3–0)։

Այսպիսով, Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչներ ընդգրկվել են RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում՝ տարբեր կատեգորիաներում։

Արման Ծառուկյանն իր հաջորդ գոտեմարտը RAF-ում կանցկացնի հոկտեմբերի 23-ին՝ Դիլոն Դենիսի դեմ։

RAF Rankings


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։