SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին


Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին
Ըմբշամարտ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը տպավորիչ հաղթանակ է տարել Բաքվում ընթացող ձյուդոյի 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

Մինչև 100 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում 29-ամյա մարզիկը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զելիմ Կոցոևի՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ։

Լարված գոտեմարտի հիմնական ժամանակում հաղթողը չի որոշվել, և պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ (Golden Score)։ Վճռորոշ պահին Ադամյանը կարողացել է վաստակել «յուկո» գնահատականը և հաղթանակ տանել օլիմպիական չեմպիոնի նկատմամբ։

Այսպիսով, Կոցոևն իր ելույթն ավարտել է հայրենիքում անցկացվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։

Օլիմպիական չեմպիոնին հաղթելուց հետո Ադամյանը շարունակել է հաջող մրցելույթները Բաքվում։ Քառորդ եզրափակչում հայազգի ձյուդոիստը պարտության է մատնել Կանադայի ներկայացուցչին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Նշենք, որ Ադամյանը 2023 թվականի աշխարհի չեմպիոն է։ Այդ տարի նա Դոհայում ոսկե մեդալ էր նվաճել՝ նույնպես հանդես գալով մինչև 100 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև հայազգի մեկ այլ ձյուդոիստ՝ Շվեդիան ներկայացնող Նարեկ Վարդանյանը։ Մինչև 73 կգ քաշային կարգում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, սակայն մեդալների համար պայքարն ավարտել է 1/8 եզրափակչում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։