SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը


Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը
Ըմբշամարտ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում (Ադրբեջան) անցկացվող ձյուդոյի 2026 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Մինչև 100 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը հասավ կիսաեզրափակիչ, սակայն երկու անընդմեջ պարտություն կրեց և մնաց առանց մեդալի։

29-ամյա մարզիկը հաջող մեկնարկեց մրցաշարում՝ տանելով երեք հաղթանակ։ Նախ Ադամյանը առավելության հասավ կանադացի Կայլ Ռեյեսի նկատմամբ, այնուհետև մեդալների համար պայքարից դուրս թողեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոևին։

Քառորդ եզրափակիչում հայազգի ձյուդոիստը հաղթեց ուզբեկ Տուլկինբեկ Տուրդիևին և ապահովեց իր տեղը լավագույն քառյակում։

Սակայն կիսաեզրափակիչում Ադամյանը պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Դոտա Արաիին՝ կորցնելով ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունը։

Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Նիյազ Բիլալովն էր։ Հաղթանակ տարավ Բիլալովը, իսկ Ադամյանը մրցաշարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում։

Այսպիսով, 2023 թվականի աշխարհի չեմպիոնը չկարողացավ կրկնել իր հաջողությունը և մեդալ նվաճել Բաքվում անցկացվող աշխարհի առաջնությունում։

Մինչև 100 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ վրացի ձյուդոիստ Իլյա Սուլամանիձեն, որը եզրափակիչում հաղթեց ճապոնացի Դոտա Արաիին։ Բրոնզե մեդալակիրներ դարձան ռուսաստանցի Նիյազ Բիլալովը և իտալացի Ջեննարո Պիրելլին։

Նշենք, որ 2026 թվականին սա Ադամյանի երկրորդ անընդմեջ հինգերորդ տեղն է խոշոր միջազգային մրցաշարերում։ Ավելի վաղ նա նույնպես մեկ քայլ էր հեռու պատվո հարթակից Ուլան Բատորում անցկացված «Մեծ սաղավարտի» մրցաշարում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։