Արգենտինան կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ և դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինայի հավաքականը դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության երկրորդ եզրափակիչը։ Աշխարհի գործող չեմպիոնները կամային հաղթանակ տարան Անգլիայի նկատմամբ՝ 2:1 հաշվով, և մրցաշարի վճռորոշ խաղում կհանդիպեն Իսպանիայի ընտրանուն։
Անգլիա — Արգենտինա՝ 1:2
Գոլերը՝ Գորդոն, 55 — Էնցո Ֆերնանդես, 85, Լաուտարո Մարտինես, 90+2։
Առանց գոլերի ավարտված առաջին խաղակեսից հետո Անգլիայի հավաքականը 55-րդ րոպեին բացեց հաշիվը։ Դեկլան Ռայսը գնդակը փոխանցեց աջ եզրում գտնվող Մորգան Ռոջերսին, որն այն ուղարկեց տուգանային հրապարակ։ Էնթոնի Գորդոնը առաջ անցավ արգենտինացի պաշտպաններից և գրավեց մրցակցի դարպասը։
Լիոնել Սկալոնիի թիմը կարողացավ հանդիպման վերջնամասում փոխել խաղի ընթացքը։ 85-րդ րոպեին անկյունայինի կարճ խաղարկումից հետո Էնցո Ֆերնանդեսը ազատ տարածություն ստացավ տուգանային հրապարակի մատույցներում և բազմաթիվ ֆուտբոլիստների միջով ճշգրիտ հարված կատարեց։ Անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը չհասցրեց արձագանքել՝ 1:1։
Վճռորոշ դրվագը տեղի ունեցավ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին։ Լիոնել Մեսսին վերադարձրեց գնդակն իր թիմին և ճշգրիտ փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, իսկ փոխարինման դուրս եկած Լաուտարո Մարտինեսը մոտ տարածությունից գլխի հարվածով հաղթանակ պարգևեց Արգենտինային։
Մնացած ժամանակահատվածում Անգլիան փորձեց կազմակերպել վերջին գրոհը, սակայն չկարողացավ հավասարեցնել հաշիվը։
Արգենտինան հաղթել է աշխարհի առաջնությունների բոլոր վեց կիսաեզրափակիչներում, որոնց մասնակցել է։ ԱԱ-2026-ի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնները կհանդիպեն Իսպանիայի հավաքականին, որը նախկինում 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։
Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա կիրակի՝ Նյու Յորք — Նյու Ջերսի տարածաշրջանի մարզադաշտում։