«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում կմրցի «Շեմրոկ Ռովերսի» հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել Երևանի «Արարատ-Արմենիայի» մրցակիցը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում։ Հայաստանի չեմպիոնը կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ։
«Ֆլորիանայի» դեմ դիմակայության առաջին խաղում իռլանդական թիմը Մալթայում անսպասելիորեն պարտվել էր 0։2 հաշվով։ Սակայն Դուբլինում կայացած պատասխան հանդիպման ժամանակ «Շեմրոկ Ռովերսը» տպավորիչ հաղթանակ տարավ՝ 5։1, և երկու խաղերի ընդհանուր 5։3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Թրևոր ՄաքԳովերնը, ևս մեկական գոլ խփեցին Ռորի Գրեյսը, Գրեհեմ Բերկը և Ջեք Բիրնը։ Մալթայի ակումբի միակ գոլը խփեց Անդրիա Գուդելը։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կկայանա հետևյալ դիմակայությունը.
«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) — «Արարատ-Արմենիա» (Հայաստան)։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման առաջին փուլում հաղթահարեց լատվիական «Ռիգայի» արգելքը։ Հայաստանի չեմպիոնը տնային խաղում հաղթեց 2։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպման ժամանակ պարտվեց 2։3։ Երկու խաղերի ընդհանուր 4։3 հաշվով Մանուել Տուլիպայի թիմը դուրս եկավ հաջորդ փուլ և շարունակեց պայքարը եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։