«Արարատ-Արմենիան» հրապարակել է Եվրոպայի լիգայի հիմնական փուլի պաշտոնական հայտացուցակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի պաշտոնական հայտացուցակը։ A ցուցակում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ, իսկ ևս երկու երիտասարդ խաղացողներ ներառվել են B ցուցակում։
Դարպասապահներ
- Ժոաո Բրավիմ (Բրազիլիա)
- Արման Ներսիսյան (Հայաստան)
Պաշտպաններ
- Ուգո Օլիվեյրա (Պորտուգալիա)
- Խուլիո Բուենո (Հայաստան)
- Լուիս Ֆելիպե (Բրազիլիա)
- Կամո Հովհաննիսյան (Հայաստան)
- Բրունու Պերեյրա (Պորտուգալիա)
- Էդգար Գրիգորյան (Հայաստան)
- Բրունու Վիլսոն (Պորտուգալիա)
- Ալեքսանդրոս Մալիս (Հունաստան)
Կիսապաշտպաններ
- Խուան Բալանտա (Կոլումբիա)
- Արմեն Համբարձումյան (Հայաստան)
- Մաքսանս Կառլիե (Ֆրանսիա)
- Կարեն Մուրադյան (Հայաստան)
- Ալվին Տերա (Քենիա)
- Բենի Դիաշ (Պորտուգալիա)
Հարձակվողներ
- Զիդան Բանջակի (Գվինեա-Բիսաու)
- Արթուր Սերոբյան (Հայաստան)
- Կառլոս Ֆրանսա (Բրազիլիա)
- Ժիրայր Շաղոյան (Հայաստան)
- Արայիկ Էլոյան (Հայաստան)
- Ալուն Նդուր (Սենեգալ)
- Սանդրո Լիմա (Բրազիլիա)
B ցուցակ
- Միքայել Խուդավերդյան (կիսապաշտպան)
- Սուրեն Գրիգորյան (դարպասապահ)
Վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել Միշել Այվազյանն ու Պոլ Այոնգոն։

Միևնույն ժամանակ, Այվազյանին A ցուցակում չընդգրկելու որոշումը հարցեր է առաջացնում։ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ A ցուցակում կարելի է գրանցել մինչև 25 ֆուտբոլիստ, եթե թիմն ունի առնվազն ութ սեփական սան։ «Արարատ-Արմենիան» հայտավորել է ընդամենը 23 խաղացողի, այսինքն՝ երկու տեղ մնացել է ազատ։ Թե ինչու այդ տեղերից մեկը չի տրամադրվել ակումբի սան Միշել Այվազյանին, առայժմ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ նա մասնակցել էր Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։