Ալեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է Կալիում (Կոլումբիա) անցկացված ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Մինչև 94 կգ քաշային կարգում Զուրաբյանը երկամարտի արդյունքում գրանցել է 317 կգ ցուցանիշ։ Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրել է 137 կգ և զբաղեցրել չորրորդ տեղը, իսկ հրում վարժությունում հաղթահարել է 180 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Աշխարհի չեմպիոն է դարձել իրաքցի ծանրորդ Մուսա Կաիտին, որը երկամարտում գրանցել է 332 կգ արդյունք։ Բրոնզե մեդալը 312 կգ ցուցանիշով նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Թամազի Մեգրելիշվիլին։
Մ17 աշխարհի առաջնության արդյունքները՝ մինչև 94 կգ քաշային կարգ
- Մուսա Կաիտի (Իրաք) — 332 կգ (150+182)
- Ալեն Զուրաբյան (Հայաստան) — 317 կգ (137+180)
- Թամազի Մեգրելիշվիլի (Վրաստան) — 312 կգ (141+171)
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացրել են երկու մարզիկներ։ Ավելի վաղ Հարություն Ավետիսյանը մինչև 79 կգ քաշային կարգում զբաղեցրել էր հինգերորդ տեղը։
Մրցաշարի ընդհանուր մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանի հավաքականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Ուզբեկստանի հավաքականները բաց են թողել աշխարհի առաջնությունը։