«Ալաշկերտը» ներկայացրել է հայտացուցակը «Ելիմայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղերի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտը» ներկայացրել է հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի՝ ղազախական «Ելիմայի» դեմ խաղերի համար։
Ցուցակում ընդգրկվել է 20 ֆուտբոլիստ։ Թիմի գլխավոր մարզիչն է Վահե Գևորգյանը։
«Ալաշկերտի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան (Հայաստան)
Իբրահիմ Սիսեյ (Սիերա Լեոնե)
Պաշտպաններ
Սեզար (Բրազիլիա)*
Յարոսլավ Մատյուխին (Ռուսաստան)
Դավիթ Տերտերյան (Հայաստան)
Արսեն Սադոյան (Հայաստան)
Դավիդ Նդուկա (Նիգերիա)
Ռոբերտ Հակոբյան (Հայաստան)
Ստեփան Գիգոլյան (Հայաստան)
Հակոբ Հակոբյան (Հայաստան)*
Կիսապաշտպաններ
Կարեն Նալբանդյան (Հայաստան)
Էդգար Փիլոյան (Հայաստան)
Դավիթ Կիրակոսյան (Հայաստան)
Ջոզեֆ Սաբոբո (Զամբիա)
Ռաֆայել Ժեզուս (Բրազիլիա)
Հարձակվողներ
Օլավալե Ֆարայոլա (Նիգերիա)
Մոմո Տուրե (Գվինեա)
Դոմի Ժորես Մասումու (Կոնգո)*
Ֆիլիպ Էջիկե (Նիգերիա)*
Ջեֆերսոն Գրանադո (Կոլումբիա)
Գլխավոր մարզիչ՝ Վահե Գևորգյան
*Աստղանիշով նշված են թիմի՝ այս ամռան նորեկները։
Ամռանը «Ալաշկերտից» հեռացել են Կլայդեր Մասեդոն, Կաջալի Դրամմեն, Յուրի Գարեգինյանը, Սերոբ Գրիգորյանը, Անատոլի Այվազովը, Սամուել Սեգունը և Կայո Էնրիկեն։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին «Ալաշկերտը» մոտենում է առանց կազմի մեծ փոփոխությունների։ Հարձակման և կիսապաշտպանության գծերում թիմը պահպանել է հիմնական ֆուտբոլիստներին, իսկ հարձակման գիծը նաև համալրվել է Դոմի Ժորես Մասումուի և Ֆիլիպ Էջիկեի շնորհիվ։
Գլխավոր փոփոխությունը տեղի է ունեցել պաշտպանության գծում․ հեռացած Կլայդեր Մասեդոյին փոխարինել է մեկ այլ բրազիլացի պաշտպան՝ Սեզարը։ Թղթի վրա այս փոփոխությունը լուրջ թուլացում չի թվում, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ նորեկը կհարմարվի թիմի պահանջներին և եվրագավաթային խաղերի մակարդակին։
Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտից» առաջիկա հանդիպումներում կարելի է սպասել կազմակերպված խաղ։ Թիմը պահպանել է իր հիմնական կորիզը, խուսափել է լուրջ վերակառուցումից և պետք է աշխատանքային վիճակում մոտենա «Ելիմայի» դեմ խաղերին։
«Ալաշկերտի» և «Ելիմայի» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Երևանում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։