SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Աքբար Ջուրաևը երկու համաշխարհային ռեկորդ սահմանեց ծանրամարտի ԱԱ-2026-ում․ Գարիկ Կարապետյանը մնաց առանց արդյունքի


Աքբար Ջուրաևը երկու համաշխարհային ռեկորդ սահմանեց ծանրամարտի ԱԱ-2026-ում․ Գարիկ Կարապետյանը մնաց առանց արդյունքի
Ծանրամարտ 💬 Comment (1)

Նոյեմբերի 6-ին Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի 2026 թվականի առաջնությունում ավարտվեցին տղամարդկանց մինչև 110 կգ քաշային կարգի մրցումները։ Ուզբեկստանցի Աքբար Ջուրաևը նվաճեց երեք ոսկե մեդալ և սահմանեց երկու համաշխարհային ռեկորդ, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում զբաղեցրեց յոթերորդ տեղը, սակայն երկամարտում մնաց առանց արդյունքի։

Ջուրաևը վստահ ելույթ ունեցավ երկու վարժություններում։ Պոկում վարժությունում ուզբեկ ծանրորդը բարձրացրեց 198 կգ՝ մեկ կիլոգրամով բարելավելով սեփական համաշխարհային ռեկորդը։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 234 կգ, ինչի շնորհիվ երկամարտի գումարը կազմեց 432 կգ՝ նոր համաշխարհային ռեկորդ։ Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Ջուրաևին և կազմում էր 428 կգ։

Երկամարտում արծաթե մեդալը նվաճեց իրանցի Ալիռեզա Նասիրին՝ 418 կգ (185+233) արդյունքով։ Բրոնզե մեդալակիր դարձավ Թուրքմենստանի ներկայացուցիչ Շահզադբեկ Մաթյակուբովը, որը երկամարտում հավաքեց 417 կգ (187+230)։

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 183 կգ և զբաղեցրեց յոթերորդ տեղը։ Սակայն հրում վարժությունում հայ ծանրորդին չհաջողվեց գրանցել արդյունք, ինչի պատճառով նա երկամարտում վերջնական տեղ չզբաղեցրեց։

Ծանրամարտի ԱԱ-2026-ի արդյունքները․ տղամարդիկ, 110 կգ

Երկամարտ

  1. Աքբար Ջուրաև (Ուզբեկստան) — 432 կգ (198+234), համաշխարհային ռեկորդ

  2. Ալիռեզա Նասիրի (Իրան) — 418 կգ (185+233)

  3. Շահզադբեկ Մաթյակուբով (Թուրքմենստան) — 417 կգ (187+230)

Պոկում

  1. Աքբար Ջուրաև (Ուզբեկստան) — 198 կգ, համաշխարհային ռեկորդ

  2. Լուիս Լաուրետ (Ռումինիա) — 194 կգ

  3. Չեն Պո Ջեն (Չինական Թայբեյ) — 191 կգ

    7. Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 183 կգ

Հրում

  1.  Աքբար Ջուրաև (Ուզբեկստան) — 234 կգ

  2. Ալիռեզա Նասիրի (Իրան) — 233 կգ

  3. Շահզադբեկ Մաթյակուբով (Թուրքմենստան) — 230 կգ

Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 8-ին։ Մրցումների վերջին օրը Հայաստանը 110 կգ-ից բարձր քաշային կարգում կներկայացնի Վարազդատ Լալայանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
M
Monte 06.11.2026 17:27
Great work! That is the type of info that are meant to be shared around the web. Shame on Google for now not positioning this submit higher! Come on over and seek advice from my website . Thank you =) Feel free to surf to my homepage: <a href="https://xn--2e0bn4eo6d39f6wau1go0p9we5xfea.com">네이버 비실명 아이디 생성</a>

Comment

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։