SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ադորյանը խփեց մրցաշրջանի առաջին գոլը և օգնեց «Բանֆիլդին» դուրս գալ Արգենտինայի գավաթի քառորդ եզրափակիչ


Ադորյանը խփեց մրցաշրջանի առաջին գոլը և օգնեց «Բանֆիլդին» դուրս գալ Արգենտինայի գավաթի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլ

«Բանֆիլդի» 24-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի գավաթի 1/8 եզրափակիչում՝ «Միդլենդի» դեմ խաղում։

Ադորյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում «Բանֆիլդը» հաղթեց 4:3 հաշվով։ Թոմասը 11-մետրանոց չիրացրեց։

Ադորյանի համար սա առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Ավելի վաղ 24-ամյա կիսապաշտպանը նաև երկու գոլային փոխանցում էր կատարել Արգենտինայի առաջնությունում։

Մրցաշրջանի ընթացքում Ադորյանի դերը «Բանֆիլդի» կազմում աստիճանաբար մեծանում է, և նա դառնում է թիմի առաջատարներից մեկը։ Այս ֆոնին կրկին արդիական է դառնում Հայաստանի ազգային հավաքական նրա հնարավոր վերադարձի հարցը։

2025 թվականին Ադորյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է երկու ընկերական հանդիպում, երբ թիմը գլխավորում էր Ջոն վան ’տ Սխիպը։ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ կիսապաշտպանը դեռևս որևէ անգամ չի հրավիրվել ազգային հավաքական։

«Միդլենդի» նկատմամբ հաղթանակի շնորհիվ «Բանֆիլդը» դուրս եկավ Արգենտինայի գավաթի քառորդ եզրափակիչ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։