Բենուր Փաշայանի անվան մրցաշարին Երևանում կմասնակցի 13 երկիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բենուր Փաշայանի անվան 2026 թվականի միջազգային մրցաշարը։
Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
Այս տարի մրցումներին կմասնակցի 170 ըմբիշ՝ 13 երկրից։ Մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա ավելի ուշ։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին մրցաշարին մասնակցել էին ըմբիշներ ինը երկրից՝ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Էստոնիայից, Նորվեգիայից, Լեհաստանից և Չեխիայից։
Բենուր Փաշայանի անվան մրցաշարը ավանդաբար Երևանում է հավաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ուժեղ ներկայացուցիչների և Հայաստանի հավաքականի համար հանդիսանում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշար։ 2026 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի Աստանայում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։