SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը մեկ մեդալ ունի ՄՄԱ Եվրոպայի (U17) առաջնությունում


Հայաստանը մեկ մեդալ ունի ՄՄԱ Եվրոպայի (U17) առաջնությունում
MMA

Բելգրադում կայացավ 2025 թվականի ՄՄԱ Եվրոպայի IMMAF առաջնությունը մինչև 17 տարեկանների համար։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին 4 մարզիկ, որոնցից մեկը նվաճեց բրոնզե մեդալ։

Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց Ալբերտ Հարությունյանը մինչև 77 կգ քաշային կարգում։

Հայ մարզիկների արդյունքները 2025 թվականի ՄՄԱ Եվրոպայի IMMAF առաջնությունում (U17).

  • Բրոնզե մրցանակակիր — Ալբերտ Հարությունյան (77 կգ) – խմբում հաղթեց ֆինլանդացուն, սլովակին և ուկրաինացուն, իսկ կիսաեզրափակչում պարտվեց մեկ այլ ուկրաինացու։
  • Արմեն Կոստանյան (77 կգ) – խմբում հաղթեց ռումինացուն և շվեյցարացուն, սակայն պարտվեց ուկրաինացուն և գրավեց երկրորդ տեղը խմբում։
  • Ժորա Մուրադջյան (56 կգ) – խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաղթեց անգլիացուն և լիտվացուն, սակայն պարտվեց իտալացուն։
  • Արայիկ Կոստանյան (65 կգ) – խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։ Հաղթեց շվեյցարացուն, բայց պարտվեց իտալացուն և անգլիացուն։

Փետրվարի 19-ին կմեկնարկի երիտասարդների և մեծահասակների մրցաշարը։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք մարզիկ։ Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին 9 մեդալ մինչև 15, 13 և 11 տարեկանների մրցաշարում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։