SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գամպրը դարձավ 2025 թվականի Հայաստանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը


Գամպրը դարձավ 2025 թվականի Հայաստանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը
Հոկեյ

Թալիսմանների մրցույթի փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել Էլլա Ամատունու աշխատանքը։ Հաղթող է ճանաչվել հայկական գամպրը՝ պահակաշների ցեղատեսակը, որը հայտնի է իր ուժով, տոկունությամբ և ճարպկությամբ։ Նա կդառնա գալիք հոկեյի առաջնության խորհրդանիշը։

«Հայկական գամպրը եզակի ցեղատեսակ է, որը դարեր շարունակ ծառայել է որպես մարդկանց պաշտպան։ Նրա հզոր կազմվածքը, խիտ բուրդը և անսասան նվիրվածությունը նրան դարձնում են առաջնության կատարյալ խորհրդանիշ։ Համոզված եմ, որ նա հրաշալի կերպով կփոխանցի մրցաշարի ոգին»,- պատմեց Էլլան իր աշխատանքի մասին։

Թալիսման Գամպրը կուղեկցի մասնակիցներին և կուրախացնի երկրպագուներին մրցաշարի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում 2025 թվականի ապրիլի 13-ից 19-ը։ Մրցաշարին կմասնակցեն վեց թիմեր՝

  • Հայաստան

  • Ուզբեկստան

  • Իրան

  • Քուվեյթ

  • Մալայզիա

  • Ինդոնեզիա

Բոլոր հանդիպումները տեղի կունենան գեղասահքի և հոկեյի դպրոցի սառցադաշտում՝ հասցեով՝ Ադմիրալ Իսակովի պողոտա, 27/10։

Գալիք առաջնությունը խոստանում է լինել հագեցած և դիտարժան։ Իսկ մրցաշարի այս յուրահատուկ թալիսմանը ոչ միայն կհանդիսանա առաջնության խորհրդանիշ, այլև կարևոր դեսպան՝ ներկայացնելու հայկական մշակույթը սպորտի աշխարհում։

Гампр талисман чемпионата мира по хоккею


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։