SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆուտզալի Բարձրագույն լիգա․ «Երևանը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յունիսպորտին» եզրափակիչի առաջին խաղում


Ֆուտզալի Բարձրագույն լիգա․ «Երևանը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յունիսպորտին» եզրափակիչի առաջին խաղում
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ սերիայի առաջին հանդիպումն ավարտվեց «Երևան» թիմի հաղթանակով․ երևանցիները առավելության հասան «Յունիսպորտի» նկատմամբ 11 մետրանոցների շարքում։

Հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով։ Խաղացին նաև երկու լրացուցիչ ժամանակներ, սակայն հաղթող այդպես էլ չհաստատվեց։ Ամեն ինչ որոշվեց 11 մետրանոցների շարքում, որտեղ «Երևանը» ավելի ճիշտ իրացրեց իր հարվածները՝ 4:3։

Финал футзальной лиги Армении

Հանդիպման հերոս դարձավ Միգրան Դերմենջյանը, ով ձևակերպեց հեթ-տրիկ «Երևանի» կազմում։ «Յունիսպորտի» կազմում գոլերի հեղինակ դարձան Համլետ Մանուկյանը, Տիգրան Վարդանյանը և Սարգիս Մարգարյանը։

Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնության հաղթող էր դարձել «Յունիսպորտը», որը նախորդ երկու խաղերում հաղթել էր «Երևանին»՝ 6։5 և 1։0 հաշվով, սակայն եզրափակիչի առաջին խաղում ուժեղ գտնվեց «Երևանը»։

Եզրափակիչի երկրորդ խաղը տեղի կունենա մայիսի 25-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։