Արտյոմ Սիմոնյանը «Ռոտորի» կազմում խփել է իր առաջին գոլը մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին լիգայի երրորդ տուրի՝ Վոլգոգրադի «Ռոտորի» և «ԿԱՄԱԶ»-ի միջև խաղում։
Հանդիպումն ավարտվել է «Ռոտորի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Սիմոնյանից բացի, գոլ է խփել նաև Աբու-Սաիդ Էլդարուշևը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Գորելովը նույնպես մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանի երեք խաղում Սիմոնյանը խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Երեք տուրից հետո «Ռոտորն» ունի վեց միավոր։