Հայաստանի կանանց հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերյան միջազգային պատուհանի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կմեկնի Հորդանան, որտեղ հոկտեմբերի 6-ին կմրցի տանտերերի՝ Հորդանանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 10-ին կհանդիպի Ինդոնեզիայի կանանց ազգային հավաքականին։
Հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է նաև առաջիկա հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Հայաստանի կանանց հավաքականի կազմը
Դարպասապահներ
Շողիկ Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան - «Ամպլուա»
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Ռոստով-աղջիկներ»
Լիանա Ղազարյան -
Անի Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա -
Անյուտա Գալստյան - «Ուրարտու-աղջիկներ»
Նորահ Զադեյան - «Լեջենդս Սան Դիեգո»
Արիաննա Դոմինգուեզ - «Լոս Անջելես Բրեյքերս»
Կիսապաշտպաններ
Թահլիյա Ոսկանյան - «Նորթ Ուեսթ Սիդնի Սփիրիթ»
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Արմինե Վարդանյան - «Նոա-աղջիկներ»
Լարա Կազանջյան - «Սարագոսա»
Աննա Դալլաքյան - «Ռիզայն-աղջիկներ»
Մարալ Արթին - «Ալ-Հմմահ»
Անի Ջենսեն - «Նեկաքսա»
Էմմի Սարգսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Հարձակվողներ
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Բադալյան - «Փյունիկ-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ռուզաննա Ինջյան - «Ուրարտու-աղջիկներ»
Այսպիսով, հոկտեմբերին Հայաստանի հավաքականը երկու միջազգային հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենա ասիական հավաքականների դեմ՝ փորձարկելով ֆուտբոլիստներին առաջիկա պաշտոնական հանդիպումներից առաջ։