SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը 2026․ ամբողջական արդյունքներ և Հայաստանի հավաքականի ելույթի ամփոփում


Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը 2026․ ամբողջական արդյունքներ և Հայաստանի հավաքականի ելույթի ամփոփում
Ըմբշամարտ

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների (Մ23) 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի վերջին օրը խաղարկվել են մեդալների վերջին հինգ հավաքածուները՝ 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային կարգերում։

Թիմային հաշվարկում հաղթող է ճանաչվել Իրանի հավաքականը, որը վաստակել է 180 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը (171 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ը (104 միավոր)։

Իրանցի և ռուս ըմբիշները նվաճել են չորսական ոսկե մեդալ։ Մյուս երկու չեմպիոնական տիտղոսները բաժին են հասել ԱՄՆ-ի և Ղազախստանի ներկայացուցիչներին։

Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտել է մեկ բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 9-րդ տեղը և վաստակելով 49 միավոր։ Հայկական թիմի միակ մեդալը նվաճել է 61 կգ քաշային կարգում հանդես եկած Սարգիս Բեգոյանը։

Այս արդյունքը նախորդ տարվա Սերբիայում կայացած Մ23 աշխարհի առաջնության համեմատ առաջընթաց է։ Այն ժամանակ հայ ըմբիշները մնացել էին առանց մեդալների՝ 42 միավորով զբաղեցնելով 12-րդ տեղը։ Այսպիսով, Հայաստանը բարձրացել է երեք հորիզոնականով և վաստակել յոթ միավորով ավելի։

Երկու հայ ըմբիշ կանգ առավ բրոնզե մեդալից մեկ քայլ հեռավորության վրա

Աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ պայքարել են մեդալների համար, սակայն երկուսն էլ պարտվել են վճռորոշ գոտեմարտերում։

57 կգ քաշային կարգում Արման Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռոհիտ Ռոհիտի հետ և պարտվել 3։8 հաշվով՝ առաջնությունն ավարտելով հինգերորդ տեղում։

97 կգ քաշային կարգում Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարել է իրանցի Մոհամմադմոբին Ազիմիի դեմ։ Իրանի ներկայացուցիչը ժամանակից շուտ հաղթանակ է տարել 10։0 հաշվով։ Սիմոնյանը նույնպես զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում լավագույն արդյունքը գրանցել է Սարգիս Բեգոյանը (61 կգ)։ Հայ ըմբիշը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 8։10 հաշվով պարտվել է ղրղզստանցի Յուխան Դոկտուրբեկ Ուուլուին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Բեգոյանը 14։9 հաշվով հաղթել է ուզբեկ Բեհրուզբեյ Տուրանմուրատովին։

Ընդհանուր առմամբ, Բեգոյանն անցկացրել է չորս գոտեմարտ՝ տոնելով երեք հաղթանակ։

Հատկանշական է, որ Մ23 աշխարհի առաջնությունում ռուս ըմբիշները երկու պարտություն են կրել Հայաստանի և չորս պարտություն՝ Իրանի ներկայացուցիչներից։

57 կգ քաշային կարգում Մագոմեդ-Սալյախ Օզդամիրովը 4։5 հաշվով պարտվել է Արման Հարությունյանին, իսկ 61 կգ քաշային կարգում Վիկտոր Յակովլևը 3։8 հաշվով զիջել է Սարգիս Բեգոյանին։

Իրանցի ըմբիշները ռուսաստանցիներին ևս չորս պարտություն են պատճառել՝ երկուսը եզրափակիչներում, մեկը՝ կիսաեզրափակչում և մեկը՝ քառորդ եզրափակչում։ Բացի այդ, 125 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեյ Բեստաևը 1։8 հաշվով պարտվել է ադրբեջանցի Խետագ Կարսանովին։

Մ23 աշխարհի առաջնության վերջին օրվա արդյունքները

Մրցաշարի եզրափակիչ օրը երկուական ոսկե մեդալ են նվաճել Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ մեկ չեմպիոնական տիտղոս բաժին է հասել Ղազախստանին։

57 կգ քաշային կարգում ղազախ Մերեյ Բազարբաևը 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է թուրք Բեքիր Քեսերին։

65 կգ քաշային կարգում իրանցի Ահորա Խաթերին լարված եզրափակչում 7։6 հաշվով առավելության է հասել ճապոնացի Կայջի Օգինոյի նկատմամբ։

70 կգ քաշային կարգում ռուսաստանցի Մագոմեդ-Էմի Էլտեմիրովը 5։3 հաշվով հաղթել է իրանցի Էբրահիմ Էլահիչուրանին։

79 կգ քաշային կարգում Իրանի ներկայացուցիչ Մահդի Յուսեֆիհաջիվարը 3։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Սաիդ Սաիդուլովին։

97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Մուհամեդ-Թահիր Խանիևը 9։7 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջասթին Ռեյդմեչերի նկատմամբ։

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնություն 2026․ ամբողջական արդյունքներ

57 կգ

  1. Մերեյ Բազարբաև (Ղազախստան)

  2. Բեքիր Քեսեր (Թուրքիա)

  3. Դաիտո Կացումե (Ճապոնիա) և Ռոհիտ Ռոհիտ (Հնդկաստան)

5-րդ տեղ՝ Արման Հարությունյան (Հայաստան)

61 կգ

  1. Բենջամին Դավինո (ԱՄՆ)

  2. Յուխան Դոկտուրբեկ Ուուլու (Ղրղզստան)

  3. Էբրահիմ Խարի (Իրան) և Սարգիս Բեգոյան (Հայաստան)

65 կգ

  1. Ահորա Խաթերի (Իրան)

  2. Կայջի Օգինո (Ճապոնիա)

  3. Էլդար Ահմադուդինով (Ռուսաստան) և Ջասքարան Սինգհ (Հնդկաստան)

8-րդ տեղ՝ Հայկ Աբրահամյան (Հայաստան)

70 կգ

  1. Մագոմեդ-Էմի Էլտեմիրով (Ռուսաստան)

  2. Էբրահիմ Էլահիչուրան (Իրան)

  3. Աբդուլլահ Թորփաք (Թուրքիա) և Ալեքսանդր Գայդարլի (Մոլդովա)

11-րդ տեղ՝ Դավիթ Մարգարյան (Հայաստան)

74 կգ

  1. Մագոմեդ Բայտուկաև (Ռուսաստան)

  2. Ջեյդեն Ջեյմս (ԱՄՆ)

  3. Տոկի Օգավա (Ճապոնիա) և Ալի Քարամփուր (Իրան)

25-րդ տեղ՝ Գրիգոր Չոլաքյան (Հայաստան)

79 կգ

  1. Մահդի Յուսեֆիհաջիվար (Իրան)

  2. Սաիդ Սաիդուլով (Ռուսաստան)

  3. Կամատա Յամագուչի (Ճապոնիա) և Չանդերմոհան Չանդերմոհան (Հնդկաստան)

11-րդ տեղ՝ Հայկ Պապիկյան (Հայաստան)

86 կգ

  1. Արսեն Բալայան (Ռուսաստան)

  2. Ահմեթ Յագան (Թուրքիա)

  3. Ռեզա Աֆշար (Իրան) և Բատբիլգուն Նաադամբատ (Մոնղոլիա)

7-րդ տեղ՝ Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան)

92 կգ

  1. Աբոլֆազլ Ֆիրուզայի (Իրան)

  2. Արսլան Բագաև (Ռուսաստան)

  3. Անար Ջաֆարլի (Ադրբեջան) և Սանդրո Կուրաշվիլի (Վրաստան)

12-րդ տեղ՝ Մուշեղ Մկրտչյան (Հայաստան)

97 կգ

  1. Մուհամեդ-Թահիր Խանիև (Ռուսաստան)

  2. Ջասթին Ռեյդմեչեր (ԱՄՆ)

  3. Մոհամմադմոբին Ազիմի (Իրան) և Կոնստանտինե Պետրիաշվիլի (Վրաստան)

5-րդ տեղ՝ Գուրգեն Սիմոնյան (Հայաստան)

125 կգ

  1. Աբոլֆազլ Նեժադ (Իրան)

  2. Ալեքսանդրե Աբրամիշվիլի (Վրաստան)

  3. Խետագ Կարսանով (Ադրբեջան) և Քոդի Մերիլ (ԱՄՆ)

17-րդ տեղ՝ Խաչատուր Խաչատրյան (Հայաստան)

Մ23 աշխարհի առաջնության թիմային հաշվարկը

  1. Իրան՝ 180 միավոր

  2. Ռուսաստան՝ 171 միավոր

  3. ԱՄՆ՝ 104 միավոր

  4. Թուրքիա՝ 99 միավոր

  5. Ճապոնիա՝ 78 միավոր

9. Հայաստան՝ 49 միավոր

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 աշխարհի առաջնությունն ավարտել է մեկ բրոնզե մեդալով և երկու հինգերորդ տեղով։ Չնայած հայ ըմբիշներից ոչ մեկին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ, թիմը բարելավել է նախորդ տարվա ցուցանիշները՝ ինչպես մեդալների քանակով, այնպես էլ թիմային հաշվարկում զբաղեցրած դիրքով։

Командный зачет ЧМ-U23 по вольной борьбе 2026


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։