Յանիս Անտետոկունմպոն անվանական մարզակոշիկներ է նվիրել Հայաստանի բասկետբոլի հավաքականին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
NBA-ի հույն աստղ և «Մայամի Հիթի» նոր խաղացող Յանիս Անտետոկունմպոն հաճելի նվեր է արել Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականին։
Ժամանակակից բասկետբոլի լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի ազգային թիմի ողջ կազմին նվիրել է անվանական մարզակոշիկներ։
Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Լոս Անջելեսում և պատրաստվում է Իռլանդիայի դեմ ընկերական հանդիպմանը։ Խաղը կկայանա հունիսի 27-ին՝ Los Angeles International Basketball Classic-ի շրջանակում։
Բացի այդ, երկրպագուների համար պատրաստվել է ևս մեկ հատուկ նվեր. հանդիպման ընթացքում կխաղարկվի Յանիս Անտետոկունմպոյի մարզաշապիկը՝ նրա անձնական ստորագրությամբ։
Հայաստան — Իռլանդիա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 27-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով 17:00-ին, Cal State LA արենայում։
