SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վլադիմիր Սարուխանյանը հաղթեց Սուլթան Շարիպովին IBA Nomad 15 մրցաշարում


Վլադիմիր Սարուխանյանը հաղթեց Սուլթան Շարիպովին IBA Nomad 15 մրցաշարում
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը հաղթանակ տարավ IBA Nomad 15 մրցաշարում, որը կայացավ հուլիսի 4-ին Ալմաթիում։

Սարուխանյանը հանդիպեց Սուլթան Շարիպովին և ծանր մենամարտում հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։ Մենամարտն անցկացվեց բռնցքամարտի կանոններով՝ MMA ձեռնոցներով։

Վլադիմիրի համար այս մենամարտը նոր փորձություն էր։ Անպարտելի բռնցքամարտիկը, որի պրոֆեսիոնալ ռեկորդը 20-0 է, որոշել էր իրեն փորձել նոր ձևաչափում և կարողացավ հաղթանակի հասնել լարված պայքարում։

Ավելի վաղ նույն մրցաշարում հաղթանակ էր տարել նաև նրա եղբայրը՝ Վահե Սարուխանյանը, որը նույնպես հաջող ելույթ ունեցավ IBA Nomad 15-ում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։