Վբեյմար Անգուլոն կարիերան կշարունակի Ինդոնեզիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն փոխել է ակումբն Ինդոնեզիայում։ 34-ամյա ֆուտբոլիստը Malut United-ից տեղափոխվել է PERSIS, որը նոր մրցաշրջանում հանդես կգա երկրի երկրորդ ուժեղագույն լիգայում։
Նախորդ մրցաշրջանում Անգուլոն Malut United-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ գրեթե բոլոր խաղերում ընդգրկվելով մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացնելով հանդիպումների հիմնական մասը։ Ընդհանուր առմամբ նա ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան։
Մինչ Ինդոնեզիա տեղափոխվելը Անգուլոն մի քանի տարի հանդես է եկել Հայաստանի առաջնությունում։ Երկրում հինգ տարի անցկացնելուց հետո Կոլումբիայում ծնված ֆուտբոլիստը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հետագայում նորամուտը նշել ազգային հավաքականում։
Հայաստանի հավաքականի կազմում Անգուլոն անցկացրել է 10 հանդիպում և խփել 2 գոլ։