Ուլան Բատորում մեկնարկել է ձյուդոյի օլիմպիական որակավորումը 2028-ի Խաղերի համար. 2026 թվականի «Մեծ սաղավարտի» արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Համաշխարհային ձյուդոյում օլիմպիական նոր ցիկլը պաշտոնապես մեկնարկել է։ Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման շրջանի առաջին վարկանիշային միավորները խաղարկվեցին Ուլան Բատորի «Մեծ սաղավարտի» մրցաշարում։
Հենց այս մրցաշարով մեկնարկեց նոր օլիմպիական մրցավազքը։ Մրցաշարի արդյունքները հաշվի կառնվեն օլիմպիական որակավորման վարկանիշում, որի արդյունքներով աշխարհի լավագույն ձյուդոիստները իրավունք կստանան մասնակցելու 2028 թվականի Օլիմպիական խաղերին։ Յուրաքանչյուր քաշային կարգում վարկանիշի միջոցով կընտրվեն որակավորման ցիկլի ուժեղագույն մարզիկները։
Մրցաշարի արդեն առաջին օրերը ցույց տվեցին, որ նոր օլիմպիական ցիկլը խոստանում է լինել չափազանց մրցակցային։ Նույնիսկ ֆավորիտի կարգավիճակն ու բարձր վարկանիշը հաջողության երաշխիք չէին. մի շարք քաշային կարգերում առաջատարները պարտվեցին դեռ մինչև վճռորոշ փուլերը, իսկ առաջին օլիմպիական միավորների համար պայքարը ստացվեց առավելագույնս լարված։
Մրցաշարի գլխավոր ուժը Ճապոնիայի հավաքականն էր։ Ճապոնացի ձյուդոիստները նվաճեցին ութ ոսկե մեդալ և վստահորեն հաղթեցին ընդհանուր մեդալային հաշվարկում։ Հաջող հանդես եկան նաև Հարավային Կորեան, Իտալիան, Ադրբեջանը, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականը այս մրցաշարին չէր մասնակցում։ Արմեն Ադամյանը՝ մինչև 100 կգ քաշային կարգում, Ռուսաստանի հավաքականի կազմում զբաղեցրեց 5-րդ տեղը, ԱՄԷ-ն ներկայացնող Արամ Գրիգորյանը՝ մինչև 90 կգ քաշային կարգում, պարտվեց 1/32 եզրափակիչում, իսկ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ մինչև 73 կգ քաշային կարգում, պարտվեց 1/8 եզրափակիչում։
Ուլան Բատորի «Մեծ սաղավարտի» մրցաշարի արդյունքները
Տղամարդիկ
Մինչև 60 կգ
Բալաբայ Աղաև — Ադրբեջան
Ռյուջու Նագայամա — Ճապոնիա
Սուխբատ Բյամբասուրեն — Մոնղոլիա
Իժակ Աշպիզ — Իսրայել
Մինչև 66 կգ
Տակեշի Տակեոկա — Ճապոնիա
Ռամազան Աբդուլաև — Ռուսաստան
Նիզամի Իմրանով — Ադրբեջան
Կիմ Չանյոնգ — Հարավային Կորեա
Մինչև 73 կգ
Ախզայա Լավջարգալ — Մոնղոլիա
Ջեք Յոնեզուկա — Ճապոնիա
Վիկտոր Սկերլև — Բուլղարիա
Ուրանբայար Օդգերել — Մոնղոլիա
Մինչև 81 կգ
Յունհվան Լի — Հարավային Կորեա
Յուհեյ Օինո — Ճապոնիա
Թիմուր Արբուզով — Ռուսաստան
Միխայլո Սիմին — Սերբիա
Մինչև 90 կգ
Սանշիրո Մուրաո — Ճապոնիա
Յոնգհուն Կիմ — Հարավային Կորեա
Բորիս Ռուտովիչ — Սերբիա
Մուրադ Ֆատիև — Ադրբեջան
Մինչև 100 կգ
Ջեննարո Պիրելի — Իտալիա
Իբար Բիֆով — Ռուսաստան
Իլիա Սուլամանիձե — Վրաստան
Զելիմ Կոցոև — Ադրբեջան
100 կգ-ից բարձր
Մինջոնգ Կիմ — Հարավային Կորեա
Իրակլի Դեմետրաշվիլի — Վրաստան
Ժուր Սպայկերս — Նիդերլանդներ
Ինալ Տասոև — Ռուսաստան
Կանայք
Մինչև 48 կգ
Վականա Կոգա — Ճապոնիա
Վեննա Ժենգ — Չինաստան
Տուգչե Բեդեր — Թուրքիա
Լաուրա Մարտինես Աբելենդա — Իսպանիա
Մինչև 52 կգ
Ուտա Աբե — Ճապոնիա
Օդետ Ջուֆրիդա — Իտալիա
Ռեկա Պուպ — Հունգարիա
Խորլուդոյ Բիշրելտ — ԱՄԷ
Մինչև 57 կգ
Ակարի Օմորի — Ճապոնիա
Սարա Լեոնի Սիսիկ — Ֆրանսիա
Սեյա Բալհաուզ — Գերմանիա
Մայսա Պարդաևա — Թուրքմենստան
Մինչև 63 կգ
Հարուկա Կաձու — Ճապոնիա
Յոանն վան Լիսհաուտ — Նիդերլանդներ
Դալի Լիլուաշվիլի — Ռուսաստան
Լուբյանա Պիովեսանա — Ավստրիա
Մինչև 70 կգ
Շիհո Տանակա — Ճապոնիա
Աոյֆե Կոգլան — Ավստրալիա
Սաննե վան Դեյկ — Նիդերլանդներ
Լարա Ցվետկո — Խորվաթիա
Մինչև 78 կգ
Ելիզավետա Լիտվինենկո — ԱՄԷ
Օդրի Չեումեո — Ֆրանսիա
Ալինա Բյոմ — Գերմանիա
Բրենդա Օլայա — Կոլումբիա
78 կգ-ից բարձր
Մաո Արայ — Ճապոնիա
Ռոման Դիկո — Ֆրանսիա
Ասյա Տավանո — Իտալիա
Սելիա Կանկան — Ֆրանսիա
Մեդալային հաշվարկ
Ճապոնիա — 8 ոսկե, 2 արծաթե
Հարավային Կորեա — 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե
Իտալիա — 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե
Ադրբեջան — 1 ոսկե, 3 բրոնզե
Մոնղոլիա — 1 ոսկե, 2 բրոնզե
ԱՄԷ — 1 ոսկե, 1 բրոնզե
Ֆրանսիա — 3 արծաթե, 1 բրոնզե
Ռուսաստան — 2 արծաթե, 3 բրոնզե
Ուլան Բատորի մրցաշարը դարձավ նոր օլիմպիական ցիկլի առաջին կարևոր ուղենիշը։ Ձյուդոիստներին դեռ երկար որակավորման ճանապարհ է սպասվում, սակայն առաջին միավորներն արդեն կարող են կարևոր դեր ունենալ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարում։