Ունիվերսիտատյա Կրայովա — Արարատ-Արմենիա․ Եվրոպա լիգայի հանդիպման առցանց հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ռումինիայում՝ «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում, կկայանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» միջև։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին, Մոսկվայի ժամանակով՝ 20:00-ին։
Ունիվերսիտատյա Կրայովա — Արարատ-Արմենիա հանդիպման ուղիղ հեռարձակում
- Հայաստանում «Ունիվերսիտատյա Կրայովա» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ուղիղ հեռարձակումը կցուցադրի Առաջին ալիքը՝ H1-ը։
- Անվճար դիտել հնարավոր կլինի նաև VK Vital Sport խմբում։
- Բացի այդ, հանդիպման անվճար առցանց հեռարձակումը հասանելի կլինի Gisher կայքում։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կսպասարկի Շոտլանդիայից մրցավարական անձնակազմը։
Այս զույգի հաղթողը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին, իսկ պարտվողը կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։