Տիկնիզյանն առաջին անգամ մեկնարկային կազմում դուրս եկավ «Օլիմպիակոսի» կազմում և «Աստերասի» դեմ խաղում ստացավ 7,6 գնահատական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունաստանի Սուպերլիգայի երկրորդ տուրում «Օլիմպիակոսը» 1:0 հաշվով հաղթեց «Աստերասին»։ Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Ժոտա Սիլվան։
Այս խաղում Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին անգամ ընդգրկվեց «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում։ Ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և դեղին քարտ ստացավ։
Տիկնիզյանը ակտիվորեն միանում էր իր թիմի գրոհներին։ 45-րդ րոպեին նրա փոխանցումներից մեկից հետո «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ-Քաաբին հարված կատարեց, և գնդակը դիպավ դարպասաձողին (տեսանյութում)։
Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում․
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 30 (68%)
- Սուր փոխանցումներ՝ 1
- Ստեղծած գոլային պահեր՝ 1
- Փոխանցումներ եզրից՝ 1-ը 2-ից
- Գնդակի կորուստներ՝ 24
- Խլումներ՝ 2
- Փոխանցումների ընդհատումներ՝ 3
- Գնդակի հեռացումներ՝ 4
- Գնդակի վերադարձներ՝ 5
- Մենապայքարներ՝ 2-ը 5-ից
- Օդային մենապայքարներ՝ 3-ը 4-ից
- Խախտումներ՝ 3
- Դեղին քարտեր՝ 1
- SofaScore-ի գնահատականը՝ 7,6