Տիկնիզյանն օգնել է «Ցրվենա Զվեզդային» ջախջախել «Լարնին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» խոշոր հաշվով հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Սերբական թիմը հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է հյուսիսիռլանդական «Լարնին»։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը։
Հաղթողների կազմում մեկական գոլ են խփել Մուհամեդ Չամն ու Վասիլիե Կոստովը, իսկ Բրունո Դուարտեն դուբլ է ձևակերպել։
Պատասխան հանդիպումը կկայանա Բելգրադում։