SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիգրան Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր


Տիգրան Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրամարտ

Հայ ծանրորդ Տիգրան Կարապետյանը (75 կգ) արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների (Մ23) Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում։ Հայաստանի ներկայացուցիչը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում և արծաթե մեդալ՝ հրումում։

75 կգ քաշային կարգում Վեդի քաղաքը ներկայացնող Կարապետյանը երկամարտի արդյունքում գրանցել է 323 կգ (148+175)՝ Եվրոպայի չեմպիոնին զիջելով ընդամենը երեք կիլոգրամ։

Պոկում վարժությունում հայ մարզիկը հաջողությամբ գլխավերևում է պահել 145 և 148 կգ ծանրաձողերը։ 148 կգ արդյունքով նա զբաղեցրել է առաջին տեղը և նվաճել փոքր ոսկե մեդալ՝ մոտակա մրցակցին գերազանցելով երկու կիլոգրամով։

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 175 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի։

Երկամարտի 323 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձել է Եվրոպայի Մ23 առաջնության փոխչեմպիոն։ Ոսկե մեդալը նվաճել է Լեհաստանի ներկայացուցիչ Կոնրադ Լազուգան, որը երկամարտում գրանցել է 326 կգ (146+180)։ Բրոնզե մեդալակիր է դարձել Ադրբեջանի ներկայացուցիչ Գասիմ Իսմայիլովը՝ 314 կգ (139+175) արդյունքով։

Ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնություն 2026. արդյունքներ

Տղամարդիկ, 75 կգ քաշային կարգ

  1. Կոնրադ Լազուգա (Լեհաստան) — 326 կգ (146+180)

  2. Տիգրան Կարապետյան (Հայաստան) — 323 կգ (148+175)

  3. Գասիմ Իսմայիլով (Ադրբեջան) — 314 կգ (139+175)

Այսպիսով, Տիգրան Կարապետյանը համալրել է Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն՝ նվաճելով երեք պարգև՝ փոքր ոսկի պոկումում, փոքր արծաթ հրումում և մեծ արծաթ երկամարտի արդյունքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։