Տիգրան Բարսեղյանը «Ռոմայի» դեմ խաղացել է ավագի թևկապով. «Սլովանը» ջախջախիչ պարտություն է կրել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրատիսլավայի «Սլովանը» խոշոր հաշվով պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի երրորդ տուրում։ Սլովակյան թիմը հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջել է իտալական «Ռոմային»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել ավագի թևկապով և անցկացրել 55 րոպե, սակայն չի կարողացել օգնել իր թիմին խուսափել խոշոր հաշվով պարտությունից։
Հռոմեացիները հաշիվը բացել են 21-րդ րոպեին՝ Մարիո Էրմոսոյի գոլի շնորհիվ, իսկ 39-րդ րոպեին Նաուել Մոլինան կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Ընդմիջումից հետո՝ 52-րդ րոպեին, Նիկոլո Պիզիլին խփել է երրորդ գոլը, իսկ 58-րդ րոպեին Դոնիել Մալենը դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:0։
Բարսեղյանի համար հանդիպումն անհաջող է ստացվել։ Արդեն 20-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել, իսկ երրորդ բաց թողած գոլի դրվագում սխալ է թույլ տվել։ Նրա՝ գնդակը կորցնելուց հետո մրցակիցը կարողացել է կազմակերպել գոլային գրոհ։
Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը «Ռոմայի» դեմ խաղում
-
Խաղաժամանակ՝ 55 րոպե
-
Առանցքային փոխանցումներ՝ 1
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 3-ը՝ 10-ից (30%)
-
Դեղին քարտեր՝ 1
-
Գոլի հանգեցրած սխալ՝ 1
-
SofaScore-ի գնահատականը՝ 5,9
Չնայած անհաջող ելույթին՝ Բարսեղյանը SofaScore-ի գնահատականներով հանդիպման ամենացածր գնահատականը ստացած ֆուտբոլիստը չի եղել։
«Սլովանը» պարտվել է Չեմպիոնների լիգայի առաջին երեք հանդիպումներում, միավոր չի վաստակել և 36 թիմերի ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 36-րդ տեղը։ Երեք խաղում սլովակյան ակումբը բաց է թողել 13 գոլ՝ խփելով ընդամենը մեկը։