Սուրեն Կատվալյանը բրոնզե մեդալ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում։
Կիսաեզրափակիչում Կատվալյանի մրցակիցը Անգլիայի ներկայացուցիչ Ջոշուա Ֆլեմինգն էր։ Լարված և հավասար մենամարտն ավարտվել է անգլիացի բռնցքամարտիկի հաղթանակով՝ մրցավարների բաժանված որոշմամբ՝ 3:2 հաշվով։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ Կատվալյանը հաջող է անցկացրել առաջին երկու ռաունդները, սակայն երրորդում մրցավարներն առավելությունը տվել են նրա մրցակցին։ Ամբողջ մենամարտի արդյունքով ևս հաղթող է ճանաչվել Ֆլեմինգը։
Այսպիսով, Սուրեն Կատվալյանը Եվրոպայի առաջնությունն ավարտել է բրոնզե մեդալով։ Սա Հայաստանի հավաքականի միակ մեդալն է մրցաշարում։
Եվրոպայի Մ19 առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 15 բռնցքամարտիկ՝ տասը տղա և հինգ աղջիկ։