SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սուրեն Կատվալյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնության կիսաեզրափակիչ


Սուրեն Կատվալյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնության կիսաեզրափակիչ
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչն է, որը կարողացել է դուրս գալ Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության կիսաեզրափակիչ։ Լավագույն քառյակ դուրս գալով՝ Կատվալյանն արդեն ապահովել է մրցաշարի առնվազն բրոնզե մեդալը։

Մինչև 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Կատվալյանը մրցավարների բաժանված որոշմամբ՝ 4:1 հաշվով, հաղթել է բուլղարացի Վլադիմիր Դավիդովին։

Կիսաեզրափակիչում, որը կկայանա օգոստոսի 20-ին, հայ բռնցքամարտիկը կմենամարտի Անգլիայի ներկայացուցիչ Ջոշուա Ֆլեմինգի հետ։ Քառորդ եզրափակչում Ֆլեմինգը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին։

Հայ բռնցքամարտիկների քառորդ եզրափակիչների արդյունքները

65 կգ: Սուրեն Կատվալյան — Վլադիմիր Դավիդով (Բուլղարիա) — 4:1

50 կգ: Տիգրան Կիրակոսյան — Շալվա Բերիձե (Վրաստան) — 0:5

55 կգ: Վահրամ Դովլաթբեկյան — Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան) — 2:3

80 կգ: Սամվել Սիրամարգյան — Դիտրիխ Հերման (Գերմանիա) — 1:4

54 կգ: Եվա Խլղաթյան — Մարգարիտա Պարպուլովա (Բուլղարիա) — 0:5

57 կգ: Անահիտ Հարությունյան — Հեյլի Սիոբհան (Անգլիա) — Հարությունյանի պարտությունը տեխնիկական նոկաուտով՝ երկրորդ ռաունդում։

60 կգ: Էլեն Պապյան — Կարոլինա Կոլարովա (Սլովակիա) — Պապյանի պարտությունը տեխնիկական նոկաուտով՝ երկրորդ ռաունդում։

Այսպիսով, Եվրոպայի Մ19 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար պայքարը շարունակում է Սուրեն Կատվալյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։