Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի U20 ԱԱ-ի վիճակահանությունը. հայտնի են հայ ըմբիշների առաջին մրցակիցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բրատիսլավայում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի U20 աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Այս մրցաձևի մրցումները Սլովակիայի մայրաքաղաքում կմեկնարկեն օգոստոսի 20-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 23-ը։
Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի ութ քաշային կարգերում։ Մինչև 92 և 97 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չի ունենա։ U20 նախորդ աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է մեկ բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել 10-րդ տեղը։
Հայաստանի ներկայացուցիչների առաջին մրցակիցները՝
- 57 կգ, 1/16 եզրափակիչ: Սաշա Պետրոսյան — Յամատո Օգավա (Ճապոնիա)
- 61 կգ, 1/16 եզրափակիչ: Գագիկ Ղազարյան — Քրիստիան Ցիկել (Ավստրիա)
- 65 կգ, 1/16 եզրափակիչ: Արեն Հայրապետյան — Իսա Իսակով (Ղրղզստան)
- 70 կգ, 1/16 եզրափակիչ: Դավիթ Դավթյան — Վլադիսլավ Սեյզով (Բուլղարիա)
- 74 կգ, 1/16 եզրափակիչ: Վլադիմիր Ազարյան — Տաո Շեն (Չինաստան)
- 79 կգ, 1/16 եզրափակիչ: Նարեկ Նիկողոսյան — Լուկա Մարգվելիձե (Վրաստան)
- 86 կգ, 1/16 եզրափակիչ: Ռազմիկ Եփրեմյան — Ասխաբ Հաջիև (Ղազախստան)
- 125 կգ, 1/8 եզրափակիչ: Հենրիկ Հայկյան — Դիլան Մանև (Բուլղարիա)
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումների ծրագիրը
Օգոստոսի 20, հինգշաբթի
- 11:00 — որակավորման փուլ մինչև 61 և 86 կգ քաշային կարգերում։
- 17:45 — կիսաեզրափակիչներ մինչև 61 և 86 կգ քաշային կարգերում։
Օգոստոսի 21, ուրբաթ
- 11:00 — որակավորման փուլ մինչև 57, 65, 79 և 92 կգ քաշային կարգերում, ինչպես նաև սփոփիչ գոտեմարտեր մինչև 61 և 86 կգ քաշային կարգերում։
- 18:00 — կիսաեզրափակիչներ մինչև 57, 65, 79 և 92 կգ քաշային կարգերում։
- 19:00 — եզրափակիչներ մինչև 61 և 86 կգ քաշային կարգերում։
Օգոստոսի 22, շաբաթ
- 11:00 — որակավորման փուլ մինչև 70, 74, 97 և 125 կգ քաշային կարգերում, ինչպես նաև սփոփիչ գոտեմարտեր մինչև 57, 65, 79 և 92 կգ քաշային կարգերում։
- 18:00 — կիսաեզրափակիչներ մինչև 70, 74, 97 և 125 կգ քաշային կարգերում։
- 19:00 — եզրափակիչներ մինչև 57, 65, 79 և 92 կգ քաշային կարգերում։
Օգոստոսի 23, կիրակի
- 17:15 — սփոփիչ գոտեմարտեր մինչև 70, 74, 97 և 125 կգ քաշային կարգերում։
- 19:00 — եզրափակիչներ մինչև 70, 74, 97 և 125 կգ քաշային կարգերում։
Ժամերը նշված են Մոսկվայի ժամանակով։
Ազատ ոճի ըմբշամարտի U20 ԱԱ-ի բոլոր մրցաշարային ցանցերը
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Բրատիսլավայում կավարտվեն հունահռոմեական ըմբշամարտի U20 աշխարհի առաջնության մրցումները։