Սլավիկ Գալստյանն ու Հայկ Խլոյանը կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք UWW վարկանիշային մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 17-ին Բուդապեշտում կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը՝ UWW-ի Polyák Imre, Varga János & Kozma István Memorial վարկանիշային մրցաշարի շրջանակում։
Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնեն երկու ըմբիշներ՝ Սլավիկ Գալստյանը և Հայկ Խլոյանը։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հանդես կգա մինչև 67 կգ քաշային կարգում։ Հայ ըմբիշը պայքարը կսկսի հուլիսի 17-ին, իսկ նրա առաջին մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Կրամերը։

Հայկ Խլոյանը գորգ դուրս կգա հուլիսի 19-ին՝ մինչև 97 կգ քաշային կարգում։ Առաջին գոտեմարտում նա կմրցի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովի հետ։

Հունահռոմեական ըմբշամարտի մրցումները կավարտվեն հուլիսի 19-ին։
UWW վարկանիշային մրցաշարի ազատ ոճի ըմբշամարտի բոլոր արդյունքներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։